Ժամանակահատված՝ դեկտեմբերի 14-18
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`
- ախտահանիչ միջոց
- թաց և չոր անձեռոցիկներ
- անհատական ջրի շիշ
- դիմակ
Ուսումնական նախագծեր՝
14 դեկտեմբերի, երկուշաբթի
08.30 — 09.00`Սովորողների դիմավորում, ջերմաչափում, գրանցում
09:00 — 09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
Ընթերցանություն «Ձյուն», «Ձյուն» ստեղծագործական, բլոգային աշխատանք
Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
Հեծանվավարություն
Մաթեմատիկա՝ բանավոր հաշիվ, աշխատանքային էջ՝
15 դեկտեմբերի, երեքշաբթի
08.30 — 09.00`Սովորողների դիմավորում, ջերմաչափում, գրանցում
09:00 — 09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
Տեխնոլոգիական գործունեություն՝ամանորյա ձևավորում
Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
Ուրախ օտար լեզու՝ ռուսերենԼեզվագործունեություն՝ «Հայոց լեզու 3» աշխատանքային գիրք-տետրով
Մաթեմատիկա աշխատանքային էջ
16 դեկտեմբերի, չորեքշաբթի
08.30 — 09.00`Սովորողների դիմավորում, ջերմաչափում, գրանցում
09:00 — 09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
Տեխնոլոգիական գործունեություն՝ամանորյա ձևավորում
Ընթերցանություն «Կանաչ եղևնին»
11:50 — 12:35՝ Ընտրությամբ գործունեություն
Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
Շախմատ
Մաթեմատիկա. աշխատանքային էջ
17 դեկտեմբերի, հինգշաբթի
08.30 — 09.00`Սովորողների դիմավորում, ջերմաչափում, գրանցում
09:00 — 09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
11:00 — 11:45՝ Ընտրությամբ գործունեություն
Լեզվագործունեություն՝ «Հայոց լեզու 3» աշխատանքային գիրք-տետրով
Երաժշտական գործունեություն
18 դեկտեմբերի, ուրբաթ
08.30 — 09.00`Սովորողների դիմավորում, ջերմաչափում, գրանցում
09:00 — 09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
Ուսումնական ճամփորդություն Թումանյանի տիկնիկային թատրոն՝ «Նվերների աշխարհ» ներկայացումը դիտելու
Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
Ուրախ մաթեմատկա, աշխատանքային էջ՝
Օգտակար նյութեր՝
Ամանորյա բարեմաղթանքներ՝
Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը եղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:
***
Հինը գնաց, նորը կու գա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ որ կուզեք, խնդրեցեք,
Թե կյանք, թե խելք, թե մալ,
Ամենքիդ մուրազն ալ
Կու տա, միամիտ եղեք:
Ձեզ շնորհավոր Նոր տարի,
Ապրիք շատ ու շատ տարի:
***
Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:
Նոր տարին ուրախ,
Ուտենք գոզինաղ,
Չամիչ, թաթարու,
Ունենք ստանալու:
Եմիշ ու գինի
Միշտ էլ բոլ իլի,
Միշտ ուրախ ապրենք,
Մե լավ քեֆ քաշենք:
Տունը շեն իլի, բարաքաթ իլի
Միշտ ջոմարդ իլեք
Մեզ էլ միշտ հիշեք:
***
Սարերի կարմիր լալեն եմ,
Բարով եկար, հազար բարի,
Իմ մոր մինուճար բալեն եմ,
Խերով եկար, թազա տարի:
Թասը լցնեմ կարմիր գինով,
Բարով եկար, հազար բարի,
Փլավ բերեմ ոսկե սինով,
Խերով եկար, թազա տարի:
Ամբարս լցնեմ բերք ու բարի,
Բարով եկար, հազար բարի,
Ալյուր, ցորեն, հաճար, գարի,
Խերով եկար, թազա տարի: