Ընտրանի նոյեմբերի մայրենիի ֆլեշմոբից

Ճամփորդ ընկերները

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան գազարը և վարունգը սունկ են հավաքում։ Նրանք ընկերացան և միասին ճամփորդեցին։

Աննա Բարսեղյան

Լոլիկի և ծաղկակաղամբի արկածները


Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին մին էլ տեսան մի չորացած տերև։ Այդ տերևը սովորական չէր, այն կարողանում էր խոսել։ Տերևը տխուր պատմեց, որ երազում է նորից կանաչել։ Լոլիկն ու ծաղկակաղամբը որոշեցին օգնել նրան։ Զգուշությամբ վերցրեցին տերևին և իրենց հետ տարան։ Հեռվում նկատեցին մի շինություն, որը շատ նման էր կախարդական հիվանդանոցի։ Երբ նրանք մտան ներս, տեսան կախարդական բժշկուհուն։ Լոլիկը պատմեց տերևի մասին ։ Բժշկուհին խնդրեց լոլիկին և ծաղկակաղամբին դուրս գալ սենյակից։ Մի քիչ հետո արդեն կանաչ, ուրախ տերևը դուրս եկավ։ Նրանք միասին շարունակեցին իրենց ճամփորդությունը։

Մանե Եղիազարյան

Ճամփորդները

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին մին էլ տեսան մի վարունգ։ Վարունգին կանչեցին իրենց հետ թթու դնելու ծեսին: Վարունգը շատ ուրախացավ, դա իր առաջին ծեսն էր ՄՍԿՀ — յում : Այնտեղ հավաքվել էին բոլոր երեխաները: Նրանք երգում, պարում, ուրախանում էին: Իսկ վերջում ամբողջ բանջարեղենը թթու դրեցին:

Մաքսիմ Հարությունյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին մեկ էլ տեսան գազարին.
-Ա՛յ գազար, ո՞ւր ես գնում, եկ միասին գնանք:
Գազարը համաձայնվեց:
Գնացին, գնացին, հանդիպեցին կաղամբին.
-Ա՛յ կաղամբ, ո՞ւր ես գնում, եկ մեզ միացիր, միասին ճամփորդենք:
Գնում են, գնում, հանդիպում են մի մե՜ծ կճուճի:
-Եկեք մտնենք կճուճի մեջ, տեսնենք ինչ կա էնտեղ, — ասում է ծաղկակաղամբը:
Մտնում են կճուճի մեջ, տեսնում են մեջը ջուր է, էն էլ՝ աղի: Սկսում են լողա՜լ ու լողա՜լ: Էնքան էլ լողում, մինչև թթվում են..

Մարկ Հովեյան

Թթուդնիկ


Գնացին գնացին մեկ էլ տեսան վարունգին։ Վարունգը ասաց.

— Եկեք գնանք իմ ընկերոջ՝ կաղամբի տուն: Գնացին տեսան գազարն էլ էր եկել։ Որոշեցին միասին թթու դնեն։

Եվա Հակոբյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին մեկ էլ տեսան կանաչ լոլիկին: Միասին աղաջուրն ընկան և թթու դարձան։

Դավիթ Մնացականյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին մեկ էլ տեսան մի մեծ տատիկ աղաջուր էր սարքում։ Նրանք ոգևորված թռան աղաջրի մեջ, և դարձան համով թթուներ։

Մարիա-Տեր Ստեփանյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s