Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. 2020

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են կրթահամալիրի, իրենց մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ: Սովորողները սկսում են ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությունը, ճանաչում են ամենասեբաստացիներին: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հրապարակային, հասկանալի  դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները:

Խնդիրները՝

  • Անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
  • Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում (բլոգավարություն)
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Ցուցահանդես-վաճառքի մասնակցություն
  • Տեղեկատվական բնույթի տեքստի ընթերցանության ու քննարկման կարողությունների զարգացում:

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

  1. Պատումներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, ռադիոնյութեր մեծ ու փոքր սեբաստացիների հետ

3.Ընթերցանություն

Կրթահամալիր հիմնի ընթերցում. վերլուծություն

4. Ունկնդրում 

4.Տեխնոլոգիական գործունեություն. ցուցահանդես-վաճառքի մասնակցություն

Թթուլավաշի պատրաստում

  • Թթուլավաշի պատրաստում
  • ձևավորում, փաթեթավորում
  • վաճառքի տեսքի բերում:

Կավե կախազարդերի, կրծքազարդերի ստեղծում

  • Կավե կախազարդերի ստեղծում, ձևավորում,
  • Թրծում,
  • Գունավորում,
  • Ապրանքային տեսքի ներկայացում:

Թթուդրիկի ծեսն ընտանեկան դպրոցներում

  • Նախապատրաստում (գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
  • Իրականացում (ընտանիքում՝տատիկի կամ մայրիկի հետ թթու են պատրաստում. լուսաբանում բլոգներում)
  • Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով պատմությունների, շուտասելուկների, հանելուկների հորինում)

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

Սովորողները, օգտվելով տեղեկատվական տարբեր աղբյուրներից, ծանոթանում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությանը: Տարբեր ուսումնասիրություներ են անցկացնում ընտանիքում, կրթահամալիրում, հարցազրույցներ են վարում, ռադիոնյութեր են պատրաստում, որտեղ ներկայացնում են ամենասեբաստացիներին, սեբաստացու այսօվա կերպարի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են դասարանական բլոգում, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում:

Եվ դպրոցում, և ընտանիքներում տեխնոլոգիական գործունեության արդունքում ստեղծված ապրանքները վաճառքի տեսքի են բերվում և ներկայացվում ցուցահանդես վաճառքին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s