Ներկայացնում եմ 3.3 դասարանի սովորողների հոկտեմբերի մայրենիի ֆլեշմոբի «Ճամփորդ տերևը» հորինուկները:

Արամ Դաղլյան
Կար չկար մի ճամփորդ տերև կար։ Մի անգամ ճամփորդելիս նա տեսնում է, որ իր ընկերներին մի մեծ կույտ են դարձրել և պատրաստվում են այրել։ Նա փորձեց անել ամեն բան, որ օգներ իր ընկերներին, սակայն քամին տարավ ճամփորդ տերևին մեկ այլ վայր, որտեղ նա էլ ոչ մի ընկեր չուներ։
Արմեն Վարդանյան
Կար-չկար մի ճամփորդ տերև կար։ Մի օր նա որոշեց ճամփորդել անտառով։ ճամփորդելուց տերևը հանդիպեց մի քարանձավի և մտավ այնտեղ։ Քարանձավում նա տեսավ վագրի։
Մարիա Տեր-Ստեփանյան
Կար-չկար մի ճամփորդ տերև կար։ Նա ծնվել էր ամենագեղեցիկ աշնանը։ Քամիների հետ ընկերացել էր, և շրջում էր աշխարհով մեկ։ Նրա փոքրիկ թևիկները ամենատարբեր գույներ էին ստանում ճախրանքից։ Շատ երջանիկ էր տերևը , ագահորեն վայելում էր իրեն բաժին հասած ժամանակավոր ազատությունը։
Եգոր Պետրոսյան
Կար-չկար մի ճամփորդ տերև կար։ Քամին քշում էր, քշում և հեռու տեղեր էր տանում տերևին: Երբ քամին դադարում էր, տերևը հանգստանում էր:
Անրի Գալուստյան
Կար չկար մի ճամփորդ տերև կար: Նա քամու թևով թռնում էր սարերով, ձորերով։
Մի օր էլ քամին գցեց նրան գետ ու նա սկսեց լողալով ճամփորդել:
Մարկ Հովեյան
Կար-չկար մի ճամփորդ տերև կար: Այս տերևը մի օր որոշում է ճամփորդել դեպի տիեզերք: Նա գնում է, գնում, հասնում է Սատուրն մոլորակին: Ուզում է մտնել, բայց Սատուրն ասում է.
— Փոքրիկ տերև, իմ մոլորակում կյանք չկա, լավ կլինի վերադառնաս քո մոլորակ: Այնտեղ դու կարող ես օգտակար լինել քո հողին ու գարնանը նորից նոր կյանք սկսես:
Տերևը լսում է ու վերադառնում Երկիր մոլորակ:
Մանե Եղիազարյան
Կար-չկար մի ճամփորդ տերև կար։ Նա աշնան քամու հետ թռնում էր և ճամփորդում։ Մի անգամ ճամփորդ տերևը գնաց և կորավ, գնաց անտառ, որտեղ կային արջեր, գայլեր։ Նա ընկավ և լաց եղավ։ Նրան օգնեց աշնան քամին և նրանք միասին գնացին անտառից։
Աննա Բարսեղյան
Կար-չկար մի ճամփորդ տերև կար։ Տերևը շատ էր սիրում ճամփորդել։ Մի օր, երբ
տերևը ճամփորդում էր, նա տեսավ փոքրիկ ոզնի։Նրանք ընկերացան և միասին ճամփորդեցին։
Մոնիկա Սուքիասյան
Կար-չկար մի ճամփորդ տերև կար։ Տերևը մի օր գնում է անտառ և այնտեղ հանդիպում է իր մյուս ընկերներին: Նրանք իրար հետ են շարունակում ճամփորդությունը: