Սեպտեմբերի 1՝ գիտելիքի օր

Ուսումնական նախագիծ

սեպտեմբերի 1․ գիտելիքի, գրի և դպրության օր
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանի սովորողներ, ընտանիքներ

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, սեբաստացիներն ընտանիքով, նախագծային խմբով գրոհում են հայրենի բարձունքները, անցնում են քաղաքի ցուցասրահ-թանգարաններով, հուշարձաններով, տեսարժարան վայրերով, իսկական գիտելիքի ֆլեշմոբ անում՝ որպես կարգապահ ուսումնական աշխատանք։

Մարզատոն ֆիզիկական միջավայրում

Ընտանեկան դպրոցներում

ընտանեկան նախագիծ # 1․ ընտանեկան-ճամփորդական նախագծեր

Սիրելի սեբաստացի ընտանիք, սեպտեմբերի 1-ին կարող եք մեկնել ուսումնական-ընտանեկան ճամփորդության, հաղթահարել ձեր նախընտրած բարձունքը, գիտելիքի օրվա առթիվ ուղղել ձեր խոսքը հաղթահարված բարձունքից, հանդես գալ միասնական ընթերցանությամբ, երգ ու պարով։ Նախապես ընտրեք բարձունքը, ուսումնասիրեք ճանապարհը, որոշ տեղեկություններ հավաքեք տվյալ տեղանքի, վայրի մասին, նախապատրաստեք ճամփորդական պայուսակը՝ անհրաժեշտ իրերով։

Կարող եք օգտվել հետևյալ ուղեցույցից:

ընտանեկան նախագծեր # 2․ այցելություններ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ, ցուցասրահներ, գրախանութներ․․․

Առաջարկում ենք այցելել մշակութային օջախներ (թանգարաններ, գրադարաններ, թատրոններ, ցուցասրահներ…), գրախանութներ՝ գիտելիքի օրը նշանավորել նաև միմյանց նոր գիրք նվիրելով։ Ցանկալի է, որ ձեռք բերվող գրականությունը լինի ոչ միայն գեղարվեստական, այլև  բնագիտական, լինեն  նաև հանրագիտարաններ, բառարաններ, այն, ինչը կարող է ձեր ամենատարբեր հետաքրքրությունները բավարարել։

Առաջարկում ենք ընտրել գրքերի հետևյալ ցանկից։
Օնլայն գրախանութների ցանց 

ընտանեկան նախագծեր # 3. այցելություններ երևանյան, երևանամերձ այգիներ, պուրակներ․․․

Սիրելի ընտանիքներ, առաջարկում ենք նաև երևանյան, երևանամերձ այգիներում, պուրակներում մարզական քայլքով, հեծանվաերթով, երաժշտական, նկարչական պլեներով տոնական դարձնել սեպտեմբերի 1-ը։

Չմոռանաք փոխանցել օրվա տրամադրությունը, տպավորությունները, ինչպես նաև շնորհավորել:

Օրվա տպավորությունները ներկայացրեք ֆոտոպատումի, պատումի կամ տեսանյութի տեսքով (հրապարակեք youtube-ում, հղումն ուղարկեք m.abrahamyan@mskh.am էլեկտրոնային հասցեին կամ հրապարակեք անհատական բլոգում):

Նախագծի աղբյուրը՝ Անահիտ Հարությունյանի բլոգ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s