Մարզական գործունեության կազմակերպումը 3-րդ դասարանում. 2019-2020

MyCollages (1)Քանի որ  կրտսեր դպրոցում «Իմացումի հրճվանք» ծրագիրն իրականացնում ենք գործունեությունների ինտեգրումով, կարող եմ փաստել, որ սովորողները մարզվում էին ամեն օր`​ չնայած ուսումնական պլանով շաբաթական 3 դասաժամ է հատկացված: Օրը սկսում էինք առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատու դասարանի հետ նախավարժանք անելով: Օրվա ընթացքում 5-10 րոպեանոց մարզական դադարներ էինք կազմակերպում դասասենյակում, բացօթյա տանիքում, բակում: Երկուշաբթի քայլքով (հարմար հատվածներում` վազքով) գնում էինք Արևմտյան դպրոցի փակ լողավազանում լողալու, երեքշաբթի ընկեր Անուշի հետ հեծանվավարություն էինք անում, հինգշաբթի բակային, ազգային կամ էստաֆետային խաղերի օրն էր, երեքշաբթի և ուրբաթ մարզական գործունեություն ընտրած սովորողները ընկեր Անդրանիկի հետ էին մարզվում:

Սովորողներն ակտիվ մասնակցում էին մարզական պարապմունքներին, և տարվա ընթացքում ձեռքբերումներն ակնհայտ էին։

Ընկեր Անուշ Թորոսյանի ջանքերի շնորհիվ գրեթե բոլոր սովորողները (միայն նոր ընդունված 3 սովորող) կարողանում են երկանիվ հեծանիվ վարել:

Լողի պարապմունքին մասնակցելն է՛լ ավելի մեծ հրճվանք էր պատճառում, հատկապես, երբ ընկեր Անուշ Համբարյանը թույլ էր տալիս ջրացատկեր անել:

Ազգային փառատոնին ընդառաջ՝ ընկեր Հասմիկը նոր ազգային խաղերի հետ ծանոթացրեց:

Մարզատոն կազմակերպելն ու էստաֆետային խաղերին մասնակցելը 3-րդցիները ոչ մի բանի հետ չեն փոխի:

Ձմռան ցուրտ եղանակը մեզ չխանգարեց մարզական գործունեությունը դրսում կազմակերպել: Ջրվեժի արգելոցում սահնակ քշելը կամ բացօթյա տանիքում ձնագնդի խաղալը պակաս կարևոր չէին սովորողին կոփելու համար: Դե, իսկ Ձմեռային մարզական ստուգատեսը մեր ձեռքբերումները գրանցելու լավ առիթ էր:

Հեռավար-առցանց կազմակերպումը մեր մարզական վիճակը կոփելու և մարզական հետաքրքրությունները բավարարելու խոչընդոտ չդարձավ: Սովորողներն ընտանեկան դպրոցներում շարունակեցին հետևել իրենց մարզական վիճակին: Առցանց տեսադասերը սկսում էինք նախավարժանքով, որն իրականացնում էր պատասխանատու սովորողը.

Այս ընթացքում իրականացրեցինք հետևյալ մարզական նախագծերը.

Հեռավար-առցանց ուսուցումը հաստատեց, որ անկախ միջավայրից և հնարավորությունից, սեբաստացիները գտնում են տարբերակ՝ մարզական հնարավորությունները զարգացնելու համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s