Ուրախ եմ,որ ստեղծագործ Սեբաստացիների թիմակից եմ

20200605_2243061Ողջույն, ես Գարիկն եմ Մելիքյան:

Հետաքրքիր է լինել Սեբաստացիների մեծ ընտանիքի անդամ: Երբ համեմատում եմ իմ և ընկերներիս պատմությունները հասկանում եմ, որ ես շատ հետաքրքիր տարիներ բաց եմ թողել իրենց համեմատ, քանի որ շատ ավելի ուշ եմ միացել այս մեծ ընտանիքին:

Այս դպրոցը սիրում եմ, քանի որ այստեղ յուրաքանչյուրը պատրաստակամ է մյուսին օգնել, այստեղ սովորում են, որ կրթվելը, նորը սովորելը հետաքրքիր է, որ չկան լավ և վատ գնահատականեր, այստեղ թույլ են տալիս ստեղծագործել, լինել այնպիսին ինչպիսին կաս:

Այս տարիների ընթացքում ընկեր Մանուշակը՝ իմ սիրելի ընկեր Մանուշակը, եղել է իմ լավ ընկերը, խորհրդատուն: Շնորհակալ եմ նրան, որ միշտ կարողացել է գնահատել յուրաքանչյուրիս և թույլ է տվել սովորել ստեղծագործելով: Շատ եմ տխրում, որ բաժանվելու ենք նրանից, բայց նաև գիտեմ, որ այս մեծ ընտանիքում մենք դեռ շատ ենք հանդիպելու և ուրախ եմ, որ նաև կարողանալու ենք շատ նոր բաներ սովորել:

Այս դպրոցում բացի հիմնական առարկաներից ամենակարևորը սովորել եմ արտահայտել իմ մտքերը առանց կաշկանդվելու, ստեղծագործել, առավել ակտիվ զբաղվել սպորտով և բացահայտել ուսումնական ճամփորդությունների գաղտիքները:

Դե ինչ կհանդիպենք հաջորդ ուսումնական տարում և հուսով եմ, որ ամեն օր հնարավորություն կունենանք մեր մեծ ընտանիքի շփումները շարունակել արդեն դպրոցում:

 

Սիրով՝ Գարիկ Մելիքյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s