Նարե Մելքոնյանն ամփոփում է «Ելք» ստուգատեսն ու ներկայացնում է իր ձեռքբերումներն ու սպասելիքները:
Ես Նարե Մելքոնյանն եմ, շուտով 8 տարեկան կդառնամ։
Երբ մայրիկս աշխատում էր մանկապարտեզում,ինձ իր հետ տանում էր խումբ։Այդ ժամանակ խմբում դաստիարակ էր ընկեր Օլյան։ Շատ քիչ եմ գնացել մանկապարտեզ, բայց հիշում եմ Եվային,Դավիթին։ Հետո հինգ տարեկանից սկսեցի հաճախել դպրոց։ Իմ ուսուցիչը ընկեր Մանուշակն էր, ես նրան նմանացնում եմ վարդի։
Սեպտեմբերից ընկեր Մանուշակը չի դասավանդելու,բայց դպրոցում կհանդիպենք։ 4-րդ դասարանում կունենամ նոր կազմակերպիչ՝ ընկեր Ռիման և նոր ուսուցիչներ,քանի որ նոր առարկաներ եմ անցնելու։Նոր բաներ,երգեր կսովորեմ,նոր դասասենյակ կունենամ և նոր ընկերներ։
Նշեմ, որ իմ դպրոցը շատ ու շատ առավելություններ ունի։ Օրինակ՝ իմ դպրոցում հեծանիվ եմ վարում, աշխատում եմ նոթբուքով, նոր ծրագրեր եմ սովորել և կարողանում եմ գործածել ,շատ ճամփորդությունների եմ մասնակցել, կավով եմ աշխատում, խնամում իմ միջավայրը։Կորոնավիրուսը խանգարեց, բայց մեր դասերը շարունակեցինք առցանց, այս ընթացքում էլ շատ բան սովորեցի։
Մաղթում եմ բոլորին առողջություն։
Սիրով՝ Նարե