Նպատակը՝
Սովորողների մաթեմատիկական կարողությունների և հմտությունների ստուգում:
Թեմաներ՝
- գնումներ
- չափումներ
- ժամ
- խորամանկ խնդիրներ
Նկարագրություն
Սովորողներն ընտրում են թեման: Թեմայի շրջանակներում տվյալներ են հավաքում, խնդիր են կազմում և տեսաուղերձի տեսքով մարտահրավեր ուղարկում ընկերոջը՝ լուծելու համար: (ցուցակը՝ ներքևում)
Ստացողը դիտում է տեսաուղերձը և մեկ օրվա ընթացքում պատասխան տեսանյութով ուղարկում լուծումը:
- Ընտրում եք որևէ աղցանի կամ թխվածքի բաղադրատոմս: Կազմում եք պատրաստման համար անհրաժեշտ պարագաների անունները: Գնացուցակ կազմում՝ խանութից (կարող եք նաև օնլայն սուպերմարկետներից) ճշտելով գները: Նշված տվյալներն օգտագործելով խնդիր եք կազմում և առաջարկում դասընկերոջը:
- Ընտրում եք որևէ պարագա, տարածք և այլն: Չափում եք երկարությունն և լայնությունը, գրանցում տվյալները: Նշված տվյալներն օգտագործելով խնդիր եք կազմում և առաջարկում դասընկերոջը: Օրինակ 1՝ Սենյակի երկարությունը 3 մետր է, իսկ լայնությունը՝ 2: Սենյակի հատակը գորգով ծածկելու համար հաշվիր մակերեսը, որպեսզի իմանամ, թե քանի՞ մետր քառակուսի գորգ պետք է գնեմ: Օրինակ 2՝ Մեր բակի ծաղկանոցի երկարությունը 5 մետր է, իսկ լանությունը՝ 3: Հաշվիր ծաղկանոցի պարագիծը, որպեսզի իմանամ, թե քանի՞ մետր ժապավեն է պետք, ծաղկանոցի կողմերը գեղեցիկ ձևավորելու համար: Օրինակ 3` Հյուրասենյակի պատի երկարությունը 6 մետր է, իսկ բարձրությունը՝ 3: Հաշվիր մակերեսը, որպեսզի իմանամ, թե քանի՞ լիտր ներկ է հարկավոր այն ամբողջությամբ ներկելու համար: Մակերեսը հաշվելուց հետո փորձիր նաև անհրաժեշտ ներկի քանակը հաշվել, եթե գիտենք, որ 1 մետր քառակուսի ներկելու համար անհրաժեշտ է կես լիտր ներկ:
Ընթացքը և արդյունքը ներկայացնում եք տեսանյութի տեսքով:
Յուրաքանչյուր սովորող իր զույգին առաջարկում է խնդիր և լուծում զույգի կողմից առաջարկված խնդիրը:
Մարտահրավեր կարող եք ուղարկել նաև ինձ՝ m.abrahamyan@mskh.am էլ փոստին: Սիրով կսպասեմ:
Ներկայացված նյութերը՝
- Ալեքս Մելիքյան և Տիգրան Գրիգորյան
- Լեո Մելիքյան և Խաչատուր Մուրադյան
- Արեգ Տոնոյան և Դանիել Ավետիսյան
- Արեգ Խաչատրյան և Անդրանիկ Քեշիշյան
- Եվա Պապյան և Մանուշակ Աբրահամյան
- Եվա Պապյան և Նարե Մելքոնյան
- Էյվա Մուրադյան և Դավիթ Հակոբյան
- Լիլի Մինասյան և Տարոն Կիրակոսյան
- Ալեքսանդր Գևորգյան և Գարիկ Մելիքյան
- Ատրիանա Խանճյան և Միլենա Կարապետյան
- Էյվա Մուրադյան և Մանուշակ Աբրահամյան
- Արփի Խալաթյան և Նռանե Մուրադյան
- Մարկ Պետրոսյան և Տիգրան Նահապետյան
- Հովհաննես Դավթյան և Արտաշես Սեփխանյան
Ամփոփումն՝այստեղ: