Լինում է, չի լինում մի գյուղ։ Այդ գյուղի անտառում կային շատ փարթամ ծառեր, որոնց վրա աճում էին ելակներ։ Այդ գյուղի մարդիկ շատ էին սիրում ուտել ելակ։ Նրանք գյուղն անվանում էին ելակի գյուղ։
Լինում է չի լինում մի թռչող ելակ է լինում։ Մի թռչյուն է թռչում և հանդիպում է մի ելակի ծառի։ Նա ընկերանում է ծառի հետ, և միասին զբոսնում են։ Հանկարծ սկսվեց ուժեղ փոթորիկ և քաշեց իրենց, բայց ծառը պաշպանում է և նրանք հաղթում են փոթորկին։
Մի կախարդ մի օր գնաց մի երկիր և ասաց, որ այսօրվանից դուք կդառնաք ելակի ծառեր, քանի որ դուք վերացրել եք իմ ելակի ծառերը: Կմնաք այնքան ժամանակ միչև, որ ինչ, որ մեկը ձեզ կջրի:
Լինում են, չի լինում, երկու եղբայր՝ Տարոնը և Արեգը: Այդ եղբայները, շատ էին սիրում ելակ:Մի օր Արեգը Տարոնին ասաց. –Տարո՛ն, արի՛ վաղը գնանք անտառ, այնտեղ շատ ելակ կա: Տարոնը շատ վախկոտ էր,որպեսզի չգնա,սկսում է անհավանական պատմություն պատմել ելակի բարձր ծառերի մասին:Արեգը լուռ լսում էր,Տարոնը սթափվեց իր իսկ ծիծաղելի պատմությունից,երկուսով սկսեցին անհագ ծիծաղել:
Երկար մնալով տանը Գարիկը շատ էր կարոտում իր ընկերներին, բակի խաղերին: Չնայած փորձում էին ընտանիքում հետաքրքրիր խաղեր կազմակերպել, ֆիլմեր դիտել, մասնակցում էր առցանց դասերին, միևնույնն է Գարիկն ու իր փոքրիկ եղբայրը՝ Դավիթը, շատ էին ուզում գնալ բակ, այցելել տատիկին և խաղալ տատիկի այգում:
Հերթական կարանտինային մի օր Գարիկը երազում էր բակում ընկերների հետ խաղալու մասին, չհասկանալով էլ, թե ինչպես հանկարծ հայտնվեց մի այգում, որտեղ միայն ելակի ծառեր էին: Դավիթիկը վազվզում էր ելակի մի ծառից մյուս ծառը, պոկում ուտում և ծիծաղում: Գարիկը ելակ շատ էր սիրում և չէր հավատում, որ այգում էր ու կարող էր որքան ուզում էր ելակ ուտել:
Հանկարծ Գարիկը լսեց մայրիկի ձայնը.
– Գարիկ ջան արի եղբորդ հետ ելակ ուտելու:
Գարիկը աչքերը բացեց ու հասկացավ, որ երազ էր տեսնում: Նա դեռ երկար հիշում էր այդ հիանալի այգի՝ լի ելակներով: