Նպատակը՝ Ծաղկազարդ, Սուրբ Հարության տոն թեմաների շուրջ նախագծային գործունեություն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն նոր կարողություններ, հմտություններ և գիտելիքներ.
Տևողությունը՝ Մարտի 15 — ապրիլի 5
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Լեզվագործունեություն
- Զատկական ընթերցարաններ ստեղծել Power point ծրագրով:
- Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել տատիկ-պապիկներից, ծանոթ-բարեկամներից ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը:
- Ի՞նչ խաղեր են խաղացել:
- Ի՞նչ երգեր են երգել:
- Ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել:
- Ի՞նչ կերակրատեսակներ են եփել, թխվածքներ են թխել:
- Զատկական ասիկներ-ասույթներ
- Զատկական հանելուկներ
- Զատիկի տոնը աշխարհում
- Աստվածաշնչյան ընթերցումներ․ Ընթերցում են ընտանիքի անդամները, երեխաները
Մաթեմատիկա+Բնագիտություն
- Զատկական խնդրագրքի կազմում:
- Ածիկացան:
- Դիտարկել ածիկի, ծաղկած ծառերի, ծաղիկների փոփոխությունները, համեմատել եփած և հում սերմերը, դիտարկել սերմերը, համեմատել (տեսանյութի և ֆոտոպատումի միջոցով):
Տեխնոլոգիա
- Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել (թղթային, էլեկտրոնային):
- Դատարկ ձվիկներ ձևավորել:
- Կավե զատիկներ սարքել:
- Paint-ով զատկական, գարնանային նկարներ նկարել:
- Զարդարել զատկական ճյուղ:
Ամփոփումն՝ այստեղ: