«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես․2020

Ժամանակահատվածը՝ մարտի 2-ապրիլի 7

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դպրոց,  տուն,  բակ-պարտեզ

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային Paint, PowerPoint, Word ծրագրերով

Նկարում ենք մայրիկների դիմանկարները

Պատրաստում են տոնական բացիկներ

Խնամում են սենյակային բույսեր

Նախագծի իրականացման ընթացքը

Ձոն ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Նախագծի հիմնական թեման, ուղղություններն են մայրիկն ու գարունը:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)

Մայրիկագովք. ցուցահանդես Հյուսիսային դպրոցի Արևելյան լանջերին

«Խլվլիկ» ռադիոյի թողարկում՝ նվիրված մայրիկներին

Մայրիկների մոլորակ

Տեխնոլոգիա + մեդիա

Տոնական բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային)

Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, գուաշով, գունավոր մատիտներով

Բնագիտություն + մեդիա

Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում: Ծաղկատունկ:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Երևանյան զբոսայգիներ՝ պլեներ, գարնանային զարթոնքի դիտարկում

 

Արդյունում՝

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում, ենթակայքում։

Ամփոփումը բլուգում՝ այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s