Ձմեռային ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ

Նախագծի մասնակիցներ՝  1․1, 1․2, 3․1 ջոկատներ

Նախագծի իրականացման օրը ՝ հունվարի  21

 Մեկնում՝ 10:30

Վերադարձ՝ 14։00

Նախագծի պատասխանատուներ՝ Ազնիվ Մանուկյան, Կարինե Մամիկոնյան, Մանուշակ Աբրահամյան, Արմենուհի Ամիրյան

Ուղեկցող մարզիկ՝ Անդրանիկ Դարբինյան

Նախագծի նպատակը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր
  • Ձնանկարչություն
  • Դահուկ-սահնակ

Նախագծի ընթացքը՝ քայլարշավ, ձմեռային խաղեր՝ սահնակներով մրցույթ, մարզական խաղեր, ձնանկարչություն

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապուրակ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները, խոշորացույցով ուսումնասիրում են ձյունը:

Ամփոփում. Դասարանական բլոգում

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման(թերմոս), տաք ըմպելիք

Աղբյուրը՝ Կարինե Մամիկոնյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s