Բարև 2020.ուսումնական նախագիծ

Նպատակը

Սովորողներին մասնակից դարձնելով ամանորյա ծեսի նախապատրաստությանը, ներգրավելով խմբային հետազոտական աշխատանքներում,  ծանոթացնել հայկական և այլ երկրների ամանորի սովորույթներին.

Խնդիրները

  • Զարգացնել ստեղծագործական կարողությունները
  • Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից (համացանց, հանրագիտարան, ամսագիր) հետաքրքրող տեղեկույթը գտնելու, վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով)
  • Զարգացնել տեղեկույթում գլխավոր միտքը երկրորդականից տարբերակելու, առանձնացնելու, համառոտելու կարողությունները. հավաքագրած տեղեկությից առանձնացնել
  • Զարգացնել  P. point ծրագրով աշխատելու կարողությունները. հավաքագրած տեղեկույթը նշված ծրագրով ներկանացնելու կարողությունները
  • Զարգացնել և զարգացնել  հարցերի միջոցով անհրաժեշտ տեղեկություն ստանալու և վերարտադրելու կարողությունները
  • Զարգացնել նամակներ գրելու կարողությունները
  • Ձևավորել անձնական էլ. փսոտով նամակներ ուղարկելու, նամակներին պատասխանելու կարողություններ
  • Զարգացնել  բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
  • Զարգացնել հրավիրատոմսեր պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
  • Մասնակցել դասարանի, դպրոցի ձևավորման աշխատանքներին
  • Պատրաստել ամանորյա խաղալիքներ, զարդեր
  • Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ
  • Վերհիշել ամանորի մասին սովորած երգերը, սովորել նոր երգեր
  • Սովորել խաղիկներ ամանորի թեմայի շուրջ
  • Տևողությունը՝ 3 շաբաթ

 

Գործունեությունը

  • Կարդալ ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել  P. Paint ծրագրով (աշխատանք խմբերով)
  • Դիտել տեսանյութեր ամանորի մասին, քննարկել:
  • Հորինել պատմություն ձմռան, ձյան փաթիլի, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը մուտքագրել, նկարազարդել:
  • Նամակներ գրել Ձմեռ պապիկին, ընկերներին, այլ դպրոցի սովորողներին:
  • Քարտեզի վրա գտնել այն երկրները, որտեղ Նոր տարին տոնում են գարնանը, ամռանը …, գտնել այն երկիրը, որտեղ ապրում է Ձմեռ պապը:
  • Որոնել տարեգաթա, ամանորյա բլիթներ պատրաստելու բաղադրատոմսեր: Դասարանում պատրաստել բլիթներ, գաթաներ:
  • Ուսումնասիրել դեկտեմբեր ամսվա եղանակիկանխատեսումների աղյուսակը:
  • Պատրաստել կավե, թղթե, այլ նյութերից տոնածառի խաղալիքներ, ամանորյա զարդեր:
  • Կազմել խնդիրներ, առաջադրանքներ, խաղեր ամանորի թեմայի շուրջ:
  • Այցելել Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ ամանորյա ներկայացում դիտելու:
  • Սովորել ամանորյա երգեր. Սուրբ ծննդյան երգեր, ավետիսներ
  • Կազմակեպել ձմեռային ֆոտոպլեներ
  • Պար. բեմադրել պար

Արդյունքում

Հորինուկների շարք ձմռան, փաթիլի, Ձմեռ պապի, եղևնու մասին

Ամանորյա ցուցահանդես՝ դասասենյակի ձևավորում, ամանորյա զարդարանքներ, տոնածառի խաղալիքներ

Շնորհավորական բացիկներ՝ էլեկտրոնային և թղթային

P. Point ծրագրող ստեղծված ընթերցարաններ, տեղեկատվական նյութեր, հորինուկներ

Ամանորյա պատկերասրահ. paint ծրագրով ստեղծված նկարներ, ֆոտոներ

Ամանոյա տեսահոլովակ

Պարային բեմադրություն

Երաժշտական համար, տեսանյութ

Ռեսուրսներ

Սուրբ ծննդյան երգեր, ավետիսներ

«Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ»

Ամանորյա բարեմաղթանքներ

Ստեղծագործություններ

«Ձյուն»_Գեղամ Սարյան

«Հեքիաթ փշատերև ծառի մասին»

 «Եղևնին» Համո Սահյան

Հ. Ք. Անդերսեն «Եղևնին»

Նախագծի աղբյուրը՝ «Խատուտիկ» բլոգ

Ամփոփումն՝ այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s