Ուսումնական աշուն

received_347061695871462
Տևողությունը՝ նոյեմբերի 2-6

Մասնակիցները՝ 3-րդ դասարանցիներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բլոգավարության հմտությունների զարգացում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
  • Բանահավաքություն

Աշխատանքային ուղղություններ`

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Բանահավաքություն. երգում-պատմում են մեծերը
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում
  • Ստեղծի՛ր արձակուրդային շաբաթվա օրացույց
  • Աշնանային ֆոտոշարքերի ստեղծում
  • Մեր բակի աշունը. ձայնագրություն, տեսանյութ
  • Աշնանային խորհուրդներ. հարցազրույցների և պատումների ձայնագրում
  • Ընտանեկան թատրոն. Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններից մեկը
  • Թթուդրիկ ծեսի իրականացում ընտանեկան դպրոցներում
  • Երաժշտական մեդիաբացիկների ստեղծում

Աշնանային ընթերցանություն 

Սիրելի՛ սովորող, արձակուրդային շաբաթվա ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցի՛ր: Կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Թուխը և բոլոր-բոլորը»
Ջանի Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին »
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
Դոնալդ Բիսեթի «Հեքիաթներ»

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այդ բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում։

2020-2021 ուստարվա ամփոփումն՝այստեղ

2019-2020 ուս տարվա ամփոփումն՝ այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s