Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային մանկավարժության 30 տարի

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի  4-15  

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են կրթահամալիրի, իրենց մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ: Սովորողները սկսում են ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությունը, ճանաչում են ամենասեբաստացիներին: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հրապարակային, հասկանալի  դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները:

Խնդիրները՝

  • Անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
  • Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում (բլոգավարություն)
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Տեղեկատվական բնույթի տեքստի ընթերցանության ու քննարկման կարողությունների զարգացում:

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

  1. Ուրբաթ-համերգ՝առականի 
  2. Պատումներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, ռադիոնյութեր մեծ ու փոքր սեբաստացիների հետ

3.Ընթերցանություն

Կրթահամալիր հիմնի ընթերցում. վերլուծություն

4. Ունկնդրում 

5. Վարպետության դասեր (ծնողներ, դասավանդող մասնագետներ, ավագ սեբաստացիներ)

Ես սեբաստացի ուսուցիչ եմ…

Յուրաքանչյուր սովորող ընտանեկան քննարկումից հետո փորձում է դասարանական համայնքի առջև ներկայանալ որպես ուսուցիչ: Կարող են ներկայանալ ծնողի կամ ընկերների հետ միասին:

Թեմաները՝ մասնագիտական հմտություններ, խոհարարական բաղադրատոմսեր, մաթեմատիկական-տրամաբանական խնդիրներ, բնագիտական փորձեր, նոր լեզվի ուսուցում և այլն…

5.Տեխնոլոգիական գործունեություն

Թթուդրիկ

  • Նախապատրաստում (գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
  • Իրականացում (տոնական երգ ու պար, բանջարեղենային կերպարներ, աղաջրի պատրաստում)
  • Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով առածանիի, պատմությունների, շուտասելուկների հորինում)

Կավե հուշանվերների պատրաստում

  • Հուշանվերների պատրաստում կրթահամալիրի հյուրերի համար

«Ուսումնական մառան» ցուցահանդես-վաճառքի նախապատարաստություն

Նմուշների ստեղծում, տարաների ձևավորում, էկո տոպրակների պատրաստում, պիտակների ստեղծում փաթեթավորում բաց լաբորատորիայում

6. Մարզական խաղեր, առաջնություններ

7. Կրթական նորամուտներ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ,
ֆոտոցուցադրություններ, համերգներ, թատերական ներկայացումներ

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

Սովորողները, օգտվելով տեղեկատվական տարբեր աղբյուրներից, ծանոթանում են Մխիթար Սեբաստացի գործչին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությանը: Ընթերցում-քննարկումներ (նաև՝ առցանց) են կազմակերպվում վերը նշված թեմաների շուրջ: Սովորողները տարբեր ուսումնասիրություներ են անցկացնում ընտանիքում, կրթահամալիրում, հարցազրույցներ են վարում, ռադիոնյութեր են պատրաստում, որտեղ ներկայացնում են ամենասեբաստացիներին, սեբաստացու այսօվա կերպարի մասին ունեցած իրենց պատկերացումները: Ծնողները, մասնագետ դասավանդողները, ավագ սեբաստացիները վարպետության դասեր են անցկացնում՝ կրտսեր դպրոցականներին փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները: Ծնող ու սովորող մասնակցում են համերգների, ցուցահանդես-ցուցադրությունների, որտեղ ներկայացնում են իրենց աշխատանքները, ունեցած ձեռքբերումները: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են դասարանական բլոգում, անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում:

Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Մինչ թթուդրիկին անցնելը թթվի բաղադրատոմսեր են հավաքում, հրապարակում: Միասին անհրաժեշտ գնացուցակ են կազմում: Սովորողները բաժանվում են խմբերի, որտեղ յուրաքանչյուր խումբ ստանում է կոնկրետ հանձնարարություն: Մի խումբը կարող է մուտքագրել թթուդրիկի համար անհրաժեշտ պարագաների ու մթերքի (բանջարեղենի) ցանկը: Կարող են առանձին ցուցակներ կազմել կգ-ով, հատով, տուփով գնվող ապրանքների համար: Մյուս խումբը հաշվում է անհրաժեշտ գումարի չափը: Առևտրից հետո կարող են համեմատել առևտրից առաջ ու հետո կազմված գնացուցակները, համեմատել դրանք, գտնել տարբերությունները:

Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը: Թթուդրիկի թեման շարունակվում է լեզվագործունեության ընթացքում: Ռոդարիական հնարքների կիրառմամբ սովորողները հորինում են թթվային ասելուկներ, հանելուկներ, շուտասելուկներ, ամենաանսպասելի պատմություններ, մասնակցում են առցանց քննարկումների:

Սովորողները մասնակցում են տարբեր ցուցադրությունների, համերգների՝ ներկայացնելով իրենց աշխատանքները:

Կրթահամալիրի տոնին էլ դասարանները ներկայանում ու ներկայացնում են իրենց մարզական կարողությունները:

Ամփոփումն՝ այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s