Տիեզերք. ուսումնական նախագիծ

Տիեզերք ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա

Նպատակը՝  Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին՝ կարևորելով մարդու դերը նրա պահպանության հարցում

Խնդիրները

  • Զարգացնել տեսանյութեր դիտելու, տեղեկույթ կարդալու, դրանց բովանդակությունը ներկայացնելու կարողությունները
  • Զարգացնել տեղեկույթը կարդալիս գլխավոր միտքը երկրորդականից տարբերակելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել ունեցած տեղեկույթը ներկայացնելու կարողությունները P. Point ծրագրով
  • Զարգացնել P. Point ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել աշխատանքը պլանավորելու, նախագծելու և քայլ առ քայլ իրականացնելու կարողություններ
  • Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ
  • Ծանոթացնել ավանդապատում ժանրին
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը

Գործունեությունը և արդյունքը

1-ին փուլ

  • Կարդալ, դիտել, մեկնաբանել, քննարկել  ուսումնական նյութեր և  տեսանյութեր հետևյալ թեմաների մասին`
  1. Արեգակնային համակարգ   1  ,  2 , 3 (ռուս.)
  2. Երկիր մոլորակ ,2(ռուս)
  3. Գլոբուս, Քարտեզ
  4. Տարվա եղանակներ
  5. Գիշեր, ցերեկ
  6. Մայրցամաքներ, օվկիանոսներ
  7. Բնական երևույթներ
  8. Բնական տարերքներ
  9. Բնական ռեսուրսներ

2-րդ փուլ

  • 2-3 հոգիանոց խմբերով տեղեկատվական նյութեր պատրաստել (լրացուցիչ տեղեկույթի որոնում, համադրում ունեցածի հետ) թվարկած թեմաների մասին.
  • Աշխատանքները ներկայացնել դասարանին, հրապարակել բլոգներում

3-րդ փուլ

  • Կարդալ արևի, լուսնի, աստղերի, գիշերվա, ցերեկի մասին ավանդապատումներ.
  • Հորինել նոր ավանդապատումներ, հանելուկներ, հրապարակել բլոգում.

Ընթացիկ գործունեություն

  • Այցելել  աստղացուցարան
  • Այցելել ասղտադիտարան

Ամփոփումն՝ այստեղ:

Это слайд-шоу требует JavaScript.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s