«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել ուսումնա-հետազոտական ճամփորդություն.
Վայրը՝ Մեղրաձոր՝ «Թեժառույք» Վանական համալիր՝
Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:
Հեռավորությունը Հյուսիսային դպրոցից՝ 75 կմ
Ճանապարհի տևողությունը՝ մեքենայով ՝ 1 ժամ 21 րոպե
Երթուղին, կանգառները`Երևան-Մեղրաձոր-Մարմարիկ գետի ձախ ափ-Թեժառույքի վանական համալիր
Եղանակի կանխատեսումը՝ այստեղ
Ճամփորդության ամսաթիվը՝ Հոկտեմբերի 2
Մեկնումը դպրոցից՝ 9:30
Ժամանումը դպրոց՝ 16:00
Ճամփորդության ղեկավարը՝ Մանուշակ Աբրահամյան
Օգնականը՝ ծնողներ
Մասնակիցները՝ 3.3 դասարանաի սովորողներ, ծնողներ՝
Ճամփորդության նպատակը՝
- Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:
- Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով։
- Բարձունքի հաղթահարում:
Խնդիրները՝
- Գործունեության նախատեսում և իրականացում
- Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
- Տեղեկատվության փնտրտուք
- Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին
տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում - Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
- Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական
գործընթացին - Սովորողների ֆիզիկական զարգացում
- Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, մշակում:
Նախապատրաստական փուլ․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը
Սովորողների հետ վերհիշում և թվարկում ենք Հայսատանի մարզերը, համացանցում տեղեկություններ են փնտրում տեղանքի մասին: Google.map ծրագրով գտնում և ուսոևմնասիրում են տեղանքը:
Նույն ծրագրի օգնությամբ հաշվում են Երևանից-Մեղրաձոր (Թեժառույքի վանական համալիր) հեռավորությունը՝ մեքենայով, ոտքով: Երկու դեպքերում հաշվարկում ճամփորդության ընթացքը (տևողությունը): Ծրագիր 1
Դիտում են կրթահամալիրի սովորողների նախկին ճամփորդությունների հաշվետու ֆիլմերը՝ 1, 2/ կցված են ուսումնական ռեսուրսներ, սովորողների կողմից ստեղծված տեսանյութեր՝ դիտման համար
Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն ըստ նախասիրությունների բաժանվում են խմբերի: Օրինակ` սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:
Մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:
Սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կհաշվեն սննդի ծախսերը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:
Կարող է լինել բնագետների խումբ: Այդ խումբը կարող է կազմակերպել տեղանքի մաքրումը,
հանրօգուտ աշխատանքը, ձեռք բերել բույսերի, տերևների, քարերի տեսակներ:
Դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:
Իրակացման փուլ`խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը
Հաղթահարում ենք Թեժառույքի բարձունքը, ուսումնասիրում տեղանքը, վանական համալիրը, աղբից մաքրում տարածքը, լուսանկարում:
Մարմարիկ գետի ափին կարդում են Թումանյան, երգում են Կոմիտաս:
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
- Կողմացույց
Ամփոփում․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրություն
- Ծանոթանում են տեղանքին
- Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին բլոգում, զարգանում է բանավոր խոսքը
- Կատարում են չափումներ և հաշվարկներ, ձեռք են բերում մաթեմատիկական գիտելիքներ
- ՏՀՏ հմտություններ` պրոզենտացիաների պատրաստում, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և անհատական ֆիլմերի ստեղծում, ուղիղ եթերներ սոցցանցերով
Ամփոփումն՝ այստեղ