Սիրելիներս, առաջարկում ենք սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, նշանավորել՝ միմյանց նոր գիրք նվիրելով։ Այսպես, կօգնեք ՝ ձեր կողմից ձեռք բերված նոր գրքերով դպրոցում ստեղծվեն նաև դասարանական ընթերցարաններ, ընթերցասրահներ, որոնցից կօգտվեք։ Ցանկալի է, որ ձեռք բերվող գրականությունը լինի ոչ միայն գեղարվեստական, այլև բնագիտական, լինեն նաև հանրագիտարաններ, բառարաններ, այն, ինչը կարող է ձեր ամենատարբեր հետաքրքրությունները բավարարել։