«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի հետ: Նախագիծն իրականացվում է 1-3-րդ դասարաններում, յուրաքանչյուր տարի ունենալով իր զարգացումը:
Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները`
- Մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում.
- Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում.
- Անհաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
- Հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
- Հաղորդակցական հմտությունների զարգացում.
- Համագործակցային հմտությունների զարգացում.
- Ստեղծագործական երևակայության զարգացում:
Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (սովորողի բլոգ, դասարանական բլոգ, ենթակայք, կայք):
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Power Point, Movie Maker կամ այլ մոնտաժային ծրագիր), թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
3-րդ դասարան
- Սովորողների ինքնապատումներ
- Հովհաննես Թումանյան «Ամենից լավ տունը»
- Շաշ հյուրը (հայ ժողովրդական հեքիաթ)
- Էշի ձուն (հայ ժողովրդական հեքիաթ)
- Անունների ծագման պատություն (հանրագիտարան, որոնողական կայքեր)
3-րդ դասարան
Ուսումնական գործունեության ոլորտները՝
Աշխատանքները կարող են ներկայացնել ձայնագրության, շնորհանդեսի (պրեզենտացիայի), տեսաֆիլմի տեսքով:
Նախագծի արդյունքում՝
Բոլոր աշխատանքները հրապարակվում են սովորողների բլոգներում՝
- Իմ տունը, սենյակը
- Իմ ընտանիքը
- Իմ սիրելի զբաղմունքը
- Ես հրաշք եմ, որովհետև
Նախագծի ամփոփումն՝ այստեղ: