Հարսանեկան օրհնանքներ

Օրհնվեք, ձեր օջախը շեն մնա, ձեր մինը հազար դառնա:

Շեն մնաք, ծլեք, ծաղկեք, զորանաք:

Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:

Օրհնյալ լինեք, յոթը որդով սեղան նստեք:

Մի բարձի ծերանաք, մուրազներիդ հասնեք:

Հիվանդություն թող չլնի, ապրեք շատ ու շատ տարի:

Ոտքերդ քարին չդիպչի, երկար արև ձեզ:

Չոլը գնաք՝ կանաչ դառնա:

Աստծո աջը ձեր գլխից անպակաս լինի:

Ջրի նման երկար կյանք ունենաք, ուրախ օրով մեծանաք:

Օրհնյալ է Աստծո օրհնանքը, Աստծո խաչը միշտ ձեր վրա լինի:

Բախտավոր ապրեք, ձեր տան ծուխը չկտրվի:

Երկար արև լինեք, մազերդ չծռվի:

Սև օր չտեսնեք, հող ցանեք, ոսկի հնձեք:

Օրհնվի ձեր յոթը պորտը:

Ծաղկեք, ծլեք, ծիր-ծիրանի դառնաք:

Սեր ու միաբանություն ձեզ, Սիմեոն ծերունի դառնաք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s