Համագործակցային նախագիծ

Կրթական փոխանակումներ, համագործակցային նախագիծ

Օրը՝  մայիսի 22

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 14։00

Վայրը՝ Արագածոտնի մարզ, Կարբի գյուղի Սբ.  Մարիամ Աստվածածին եկեղեցու բակ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ,  Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի և Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 3- րդ սովորողներ, ծնողներ

Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մանուշակ Աբրահամյան, Դիանա Գևորգյան, Քրիստինա Հովհաննիսյան, Մարինե Մխիթարյան, Նարինե Պողոսյան, Անուշ Թորոսյան

Նպատակը.

Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • Ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները։

Արդյունքներ

սովորողը կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Ուսումնական նյութեր՝

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s