Ապրիլի 1-ը հումորի միջազգային օրն է: Մենք էլ սուտասելուկներ հորինեցինք և ուրախացեցինք միմյանց:
Ձնեմարդն օվկիանոսի ափին արևայաին ակնոցներով հանգստանում է: Լիլի Մինասյան
Ձուկը վազում էր գայլի ետևից, գայլը վախից սատկեց: Գարիկ Մելիքյան
Կատուն թռավ, թռավ, մոլորակից դուրս թռավ: Դանիել Ավետիսյան
Դերձակը պարապությունից վերցրեց մկրատը, կտրեց երկինքը և նորից կարեց: Արփի Խալաթյան
Հյուսիսային բևեռում այնքան շոգ էր, որ արևի վրա սառույց էր տապակվում: Արտաշես Սեփխանյան
Առյուծը մռնչաց, մոլորակը վախից ջուր դարձավ: Միլենա Կարապետյան
Ոզնին մոտեցավ կակտուսին ասաց.
-Մայրիկ, այս դո՞ւ ես:
Կակտուսն պատասխանեց.
-Ոչ, հայրիկն է: Հրանտ Մինասյան
Արևը կրակի մեջ վառվեց ու ամեն ինչ ոսկի սարքեց: Հովհաննես Դավթյան
Մուկը ծառից ցած թռավ, աղվեսն էլ վախից պուկ փախավ: Ալեքս Գևորգյան
Ամառն այնքան ձյուն եկավ, որ ձմեռը զարմացավ: Արեգ Տոնոյան
Զատիկները արևի ճառագայթներ քաղցր ձողիկի փոխարեն կերան: Նարե Մելքոնյան
Կոկորդիլոսն ու կովիկը ընկերացան: Տիգրան Գրիգորյան
Առավոտյան արթնացա, տեսա ձկները պատշգամբում ֆուտբոլ են խաղում: Հայկ Այվազյան
Պայուսակս բացեցի, տեսնեմ գրիչը դասերս է գրում: Նռանե Մուրադյան
Առավոտյան եկա դպրոց, տեսնեմ դպրոցը սառույց է դարձել: Եվա Պապյան
Պատուհանից նայեցի, տեսա ձողիկների անձրև էր գալիս: Տարոն Կիրակոսյան