Ուսումնական գարուն

«Ուսումնական գարուն» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 25-ից 31-ը

Մասնակիցները՝Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ 

  • ուսումնական արձակուրդների ընթացքում սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում

Խնդիրներն են՝

  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու, ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Աշխատանաքային ուղղոթւյուններ՝

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում  գյուղում գարնանը
  • Իմ թաղամասը, իմ թաղամասի լավ և վատ կողմերը
  • Բանահավաքություն. երգում են, պատմում են մեծերը
  • Ընտանեկան թատրոն
  • Իմ ծնողների աշխատավայրից
  • Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում
  • Իմ կենդանին, բույսը…
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում

 

 

Ընթերցանություն

Քո ցանկությամբ ընտրի՛ր որևէ գիրք կամ ստեղծագործություն: Կարդա՛, դրա մասին տեսանյութ պատրաստի՛ր կամ պատում գրի՛ր, ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին (m.abrahamyan@mskh.am):

Կարող ես օգտվել հետևյալ ցանկից՝

Ղ. Աղայան՝ Մանկական պատմվածքներ,  բանաստեղծություններ

Ջաննի Ռոդարի՝
 Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով , Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա, Պաղպաղակե դղյակը,Երկիր որտեղ բոլորը կարագից են, Կոնֆետի անձրև, Թե ինչպես կապիկներրը ճամփորդեցին,Շոկոլադե ճանապարհը,  Ոչ մի բանից մարդուկը, Թարս հարցեր, Այ քեզ շաբաթ

Գարնանային ֆոտոպատումներ

Լուսանկարի՛ր գարնանային տեսարաններ (ծաղկած ծառեր, այգիներ, մարդկանց տրամադրությունը, բնության, քաղաքի հետաքրքիր տեսարաններ, պատկերներ): Լուսանկարները (10-15) փոքրիկ պատումի հետ ուղարկի՛ր ինձ:

Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի դիտարկում

word-ի մեջ 5 օրյա դիտարկման համար աղյուսակ գծի՛ր, առավոտ-կեսօր-երեկո եղանակային դիտարկումներ արա և աղյուսակում նշի՛ր, թե ինչպես փոխվեց եղանակ:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո նախատեսվում է հրապարակել դասարանական բլոգում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s