Իրականացման տևողությունը՝ մարտի 4 — ապրիլի 5
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ
Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:
Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ
Անհրաժեշտ նյութեր՝ ծաղկամաններ, ծաղիկներ, գունաներկեր, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին և այլ նյութեր:
Նախագծի իրականացման ընթացքը
«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների
Մայրենի լեզու + ստեղծականություն + մեդիա
- Տեսապատումների ստեղծում «Իմ Մայրիկը» թեմայով
- Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ մայրիկներին, տատիկներին, քույրիկներին
Տեխնոլոգիա + մեդիա
- Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային)
- Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում
- Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով)
- Ֆոտոնկարների և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում
Բնագիտություն + մեդիա
- Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում
- Ծառատունկ, ծաղկատունկ
- Ծաղիկների գունավորում
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝
- Գաֆէսճեան արվեստի կենտրոն, «Հայ գրերն իմ գրչով» կրթական ծրագրի մասնակցություն
- Երևանյան զբոսայգիներ՝պլեների իրականացում, գարնանային զարթոնքի դիտարկում
Նախագծի արդյունքներ՝
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում, ենթակայքում: Նախատեսվում է ստեղծել՝
- Թղթային ու էլեկտորնային բացիկներ
- Ծաղկե թաղարներ
- Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոնյութ)
Նախագծի ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը՝ դասարանական բլոգի էջում։