Պատմում է Եվա Պապյանը

20190208_123026~2Այսօր  ես իմ դասարանի հետ գնացել էի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան: Այնտեղ շատ սրահներ կային: Այդ մեծ շենքը բաղկացած էր հինգ հարկից: Այնտեղ մենք մտանք ձայնադարան,  այնտեղի գրադարանավարուհին մեզ ցույց տվեց ձայնասկավառակները, ձայնադարանից օգտվելու կանոնները և մեզ համար երգ միացրեց, մենք պարեցինք:  Հետո մտանք մուլտֆիլմի սրահ, որտեղ նայեցինք «Շունն ու կատուն», «Գտնված  երազը»մուլտֆիլմերը: Ես շատ ուրախ եմ, որ այցելեցի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան: Այնտեղ կես միլիոնից ավել գրքեր կային: Գրադարանում միայն թույլատրվում է մեծի անձնագրով կամ ծննդյան վկայականով գիրք վերցնել, գիրքը կարելի է տանը պահել տասնհինգ օր, եթե չես հասցնում կարդալ գրադարանը քեզ ավելացնում է ևս տասնհինգ օր: Ես գիտեմ, որ գրադարանում պետք է չզրուցել կամ եթե զրուցում են շշուկով, գիտեմ նաև որ  գրադարանում պետք է հանգիստ շարժվել: Գիտեմ նաև որ ազգային գրադարաները  երկուսն են, բայց ես գիտեմ մեկը, Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանը: Գիտեմ որ, եթե գրադարանը լինում է մարզում կոչվում է մարզային գրադարան, քաղաքինը՝  քաղաքային գրադարան: Ես եղելեմ նաև Մայր դպրոցի Տիգրան Հայրապետյան գրադարանում, բայց ամենալավը Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանն է, որովհետև այնտեղ շատ լավ էր: Ես այնտեղ շատ լավ օր անցկացրեցի և հաստատ էլի կայցելեմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s