Համագործակցություն «2 + 2»

Համագործակցային նախագիծ

Նպատակը`

  • Ընկերական հարաբերությունների ամրապնդում

Խնդիրներ`

  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  •  Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Բնագիտական հմտությունների զարգացում
  • Մարզական հմտությունների զարգացում

  1. «Միասնական տեխնոլոգիա»

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 2․1 և Արևելյան դպրոցի 2․3 դասարանի սովորողներ
Դասվարներ՝ Մանուշակ Աբրահամյան, Փիրուզ Հարությունյան
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, կավագործության արվեստանոց
Օրերը՝ Հունվարի 10
Ժամը՝ 12:00-13:00

Ծրագրում

  • Դիջիմարդուկների ծեփում

Ամփոփումն՝ այստեղ

2. «Միասնական բնագիտական գործունեություն»

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 2․1 և Արևմտյան դպրոցի 2․2 դասարանների սովորողներ
Դասվարներ՝ Մանուշակ Աբրահամյան, Ծաղիկ Գասպարյան
Վայրը՝
Արևմտյան դպրոց
Օրերը՝ Հունվարի 14
Ժամը՝ 10:15-11:15

Ծրագրում՝

Փորձ՝ «Մագնիս փուչիկը»

Անհրաժեշտ նյութեր`

  • Ափսե
  • 1 թեյի գդալ (5մգ) աղ
  • 1 թեյի գդալ (5մգ) աղացած պղպեղ
  • Գդալ
  • Փուչիկ
  • բրդյա հագուստ (բլուզ)

Նկարագրությունը՝

Ափսեի վրա լցրում ենք աղն ու պղպեղը, ապա խառնում իրար: Փչում ենք փուչիկը: Փչած փուչիկը լավ շփում ենք բրդյա բլուզի վրա: Մոտեցնում ենք փուչիկն աղի ու պղպեղի խառնուրդին:

Ամփոփումն՝ այստեղ

3. «Միասնական պարուսուցում»

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 2․1 և 2․2 դասարանների սովորողներ
Դասվարներ՝ Մանուշակ Աբրահամյան, Մարինե Մխիթարյան
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, մարզադահլիճ
Օրերը՝ Հունվարի 24
Ժամը՝ 11:20-12:20

Ծրագրում՝

«Էջմիածնի» պարի ուսուցում 

Ամփոփումն՝ այստեղ

4. «Միասնական մարզական գործունեություն»

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 2․1 և 2․2 դասարանների սովորողներ
Դասվարներ՝ Մանուշակ Աբրահամյան, Մարինե Մխիթարյան
Վայրը՝ Մայր դպրոց, Մարմնամարզության սրահ
Օրերը՝ Փետրվարի 1
Ժամը՝ 11:00-12:00

Ծրագրում՝

Պարապմունքը բաղկացած է երկու մասից՝ նախավարժանք և էստաֆետային խաղեր։

Նկարագրություն`

Մաս 1-ին`Նախավարժանք

Տաքացնել մկանները՝ պարանոցից ոտնաթաթ։

1.Սովորողներին տրվում է հրահանգ ձեռքերը գոտկատեղին, քթով օդում գրել 1-ից 10 թվերը և հակառակը:

Այս նախավարժանքը թույլ կտա լիարժեք աշխատացնել պարանոցի, դեմքի մկանները:

2. Կատարում ենք կրծքավանդակի ձգումներ. ձեռքերը կրծքավանդակի մոտ, ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք, չորսին լայն բացում ենք՝ թեքվելով աջ և ձախ:

3. Կատարում ենք արտակորումներ՝ առաջ և հետ:

Ձեռքերը գոտկատեղին ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք առաջ, չորսին ելման դրություն: Եվ նույնը՝ դեպի հետ, աջ և ձախ:

4. Կատարում ենք կքանիստ

5. Տեղում ցատկեր երկու ոտքի վրա, մեկ ոտքի վրա:

Մաս 2-րդ`Էստաֆետային խաղեր

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի և կանգնում միմյանցից 2 մետր հեռավորության վրա, միաշարք: Շարքերի առջևում գծվում է սահմանագիծը: Յուրաքանչյուր շարքի դիմաց կանգնում է մի խաղացող՝ խաղավարը: Մարզչի ազդանշանով խաղավարը գնդակը գցում է շարքում կանգնած առաջին խաղացողին, որը բռնում և նորից ետ է գցում խաղավարին, իսկ ինքը վազում և կանգնում է շարքի վերջում: Հետո երկրորդ, երրորդ խաղացողին, որն առաջ է եկել: Եվ այսպես, մինչև վերջին խաղացողը ետ է գցում գնդակը խաղավարին և բարձրացնում ձեռքը վեր:

Խաղ 2

Մասնակիցները մեկնարկային գծից` պարկեր ոտքերին հագած, ցատկելով հասնում են եզրագծին, պարկից դուրս գալիս, վազելով ետ վերադառնում, փոխանցնում հաջորդ մասնակցին: Նույն գործողությունները կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնաները:

Խաղ 3

Մասնակիցները հաջորդաբար կքանստում են: Առաջին մասնակիցը գնդակը գլխավերևով փոխանցում է երկրորդին, այդպես  մինչև շարքի վերջին մասնակիցը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s