Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Օրը՝ նոյեմբերի 8
Մեկնումը՝ 10։00, վերադարձը՝ 14.30
Վայրը՝ Ջրվեժի արգելոց
Նպատակը՝
- «Խնկոյանական օրեր» նախագծի ամփոփում
- Աշնանային դիտարկումներ, լուսանկարչական պլեների իրականցում
Խնդիրները՝
- ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
- կարողանալ օգտվել քարտեզից.
- պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
- ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
- կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
- բանավոր խոսքի զարգացում.
- դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
- ստեղծագործական մտքի զարգացում
Անհրաժեշտ պարագաներ՝
Տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, բրդուճներ, ջուր, տեսանկարահանող սարք՝ հեռախոս, տեսախցիկ, պլանշետ։
Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին մտագրոհով մեթոդով ասում ենք բառեր, որոնք կապ ունեն ծառի հետ, զրուցում ենք ծառերի կառուցվածքի մասին (բուն, փչակ, սաղարթ, տերև, ճյուղ), թվարկում ենք ծառերի անվանումները, որից հետո բաժանվում են խմբերի ու գրում են իրենց ծանոթ ծառերի անունները: Կարդում ենք մեզ ծանոթ խնկոյանական ստեղծագործությունները։
Ճամփորդության ընթացք`
- Շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
- Քայլարշավ դեպի արգելոցի լճակ
- Նախաճաշ
- Բացօթյա ընթերցումներ
- Ծառերի, թփերի դիտարկում
- Լուսանկարչական պլեներ
Հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, ինչքան ժամանակում ենք տեղ հասել, քանի կիլոմետր ճանապարհ ենք անցել, համեմատում ենք քարտեզի տվյալների հետ:
Ուսումնասիրելու ենք ծառերը, փորձելու ենք գտնել մեզ ծանոթ տեսակներ։ Իրականացնելու ենք բացօթյա ընթերցանություն, լուսանկարչական, նկարչական պլեներ: Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի աշնանային կոլաժներ պատրաստենք:
Ակնկալվող արդյունքները
Ունենալ Խնկոյանի ստեղծագործությունների աուդիոընթերցում, լուսանկարների ցուցահանդես դասվարի բլոգում, թփերի տեսակների մասին ճանաչողական նյութերի փաթեթ և թփերի տեսակներից մի քանիսի տեղափոխումը կրթահամալիրի ներքին բակ: Սա շարունակական կլինի այնքանով, որ բերած թփերին կհետևեն, կմշակեն սովորողները: