Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Օրը՝ հոկտեմբերի 2
Մեկնումը՝ 09.30, վերադարձը՝ 16.30
Վայրը՝ Կոտայքի մարզ, Արզական, Նեղուցի սուրբ Աստվածածին վանք
Նպատակը՝
Ճամփորդելու, քայլքի միջոցով ճանաչել շրջակա միջավայրը:
Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (խմբով) աշխատելու կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում
Անհրաժեշտ գործիքները՝
թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկ (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը, տեղում), տեսածը նկարել, ծեփել
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Հարցազրույց վարել
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլ
- տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (կարդալ տեղեկատվական նյութեր, դիտել տեսանյութեր, համառոտ ներկայացնել),
- կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. վայրերով, որտեղով անցնելու են, հեռավորություն, ժամանակ
- օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկույթից
- հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
- վերհիշել առաջին օգնության տարրական կանոնները
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ձևերի
Մայրենի
• Պատմել, գրել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
• Կարդալ ընկերների պատումները
Մաթեմատիկա
• Հավաքել անհրաժեշտ ինֆորմացիա, գրանցել, կիրառել
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն
• Աշնանային ֆոտոպլեներ բարձունքից
• Պատումների, ֆոտոպատումների, տեսանյութերի հրապարակում ենթակայքում, բլոգում
Ընթացք
- հետևել քարտեզին և ճանապարհին, ճանապարհային ցուցանակներին
- հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
- ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
- հարցազրույց վերցնել մարդկանցից
- լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
- կատարել հանրօգուտ աշխատանք. մաքրել միջավայրը՝ եկեղեցու շրջակայքը
- երգել-տարածել Կոմիտաս
Ամփոփում
- Նախագծի ամփոփումը՝ բլոգում