Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:
Տարբերակ 2
Կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած փուչիկը պայթեցնել:
Խաղ 2
Մասնակիցները, փուչիկը ոտքերով պահած, ցատկելով շրջանցում են բուլավան, փուչիկը ձեռքում պահած՝ վազելով վերադառնում և փոխանցում են ընկերոջը։
Միանգամյա բաժակի վրա անցք ենք ծակում, պարանն անցկացնում մեջը։ Այդ պարանները կապում ենք լողավազանի վրա։ Մասնակիցները ջրային ատրճանակով կրակելով բաժակին, փորձում են բաժակը մի ծայրից մյուսը հասցնել։
Մասնակիցները, ձեռքում ջրով լի բաժակ պահած, վազելով հասնում են եզրագծի դույլի մոտ և դատարկում բաժակում մնացած ջուրը: Որ թիմի դույլն ամենաշուտը լցվեց, այն թիմն էլ հաղթում է:
Մասնակիցները բաժանվում են զույգերի։ Զույգերից մեկը փորի վրա պառկում է գետնին, մյուսը բռնում է նրա ոտքերից։ Գետնին պառկած մասնակիցը, ընկերոջ օգնությամբ, ձեռքերով առաջ շարժվելով, հասնում է դույլին և բերանում պահած փոքր գնդակը (կամ ուրիշ առարկա) գցում մեջը։
Խաղ 6
Մասնակիցները բաժանվում են զույգերի: Զույգերից մեկը փակ աչքերով փորձում է խնձոր (կամ ուրիշ միրգ) կերակրել դիմացը կանգնած ընկերոջը։
Խաղ 7
Մասնակիցները բաժանվում են խմբերի։ Յուրաքանչյուր խմբի երկուական օղակ է տրվում։ Մասնակիցը մտնում է առաջին օղակի մեջ, իսկ երկրորդը դնում է իր օղակին կից։ Ցատկելով հաջորդ օղակի մեջ՝ նախորդը կից տեղափելով հասնում է եզրագծին։