«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես
Օրը՝ 31.05.2018
Քոլեջի, Արևմտյան դպրոցի ծրագրերը
Ժամը՝ 11:30-12:30
Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց
Մասնակիցներ`Հյուսիսային և Հարավային դպրոցների 6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան, Հասմիկ Պողոսյան
Նկարագրություն`
Նախավարժանք.
Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։
Էստաֆետային խաղեր՝
- կից քայլեր գնդակի ընդունումով և փոխանցումով,
- օղակներով էստաֆետ,
- գնդակի փոխանցումով գլխի վրայից, գլորում ոտքերի միջով:
Հեծանվավարություն.
- Ուղիղ ճանապարհի անցում՝ արգելքների շրջանցմամբԱնհրաժեշտ մարզագույք`
- հեծանիվներ (երկանիվ, քառանիվ)
- ինքնագլորներ
- անվաչմուշկներ
- բուլավաներ
- գնդակներ
- օղակներ