Մայիսյան վերապատրաստման ամփոփում

Մայիսի 24 — օր 4-րդ

Այսօր Մայիսիկ․Նկարչական ստուգատես + Կարդում ենք նախագծով գնացել էինք Անգլիական այգի։ Մեզ էին միացել նաև ընկեր Հայաստանն ու նրա 6 տարեկան աղջիկը՝ Մարին։ Ուսումնական ճամփորդության մասին պատմող տեսաֆիլմերը՝այստեղ։

Մայիսի 23 — օր 3-րդ

Այսօրվա հյուրն էլ ընկեր Հայաստանն էր` Գավառից։ Ընդհանուր պարապմունքից հետո համրիչով խաղացինք-հաշվեցինք, ընկեր Հասմիկի հետ երգեցինք, իսկ նախաճաշից հետո՝ մարզվեցինք։

Մայիսի 22 — օր 2-րդ

Այսօր էլ ընկեր Սուսաննան էր մեր հյուրը։ Նա Շիրակի մարզի Ազատավան գյուղի  «Արփի» մանկապարտեզից է։ Միասին բառերով և թվերով խաղացինք, իսկ նախաճաշելուց հետո ճանապարհ ընկանք Արևմտյան դպրոցի փակ լողավազան։ Ընկեր Սուսաննան հիացած էր, թե ինչպես ենք լողում և ափսոսում էր, որ իր սաները այս հնարավորությունից չեն կարող  օգտվել։

Մայիսի 21 — օր 1-ին

Այսօր մեկնարկեց Հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավարների, դաստիարակների, երաժշտության մասնագետների վերապատրաստման մայիսյան փուլը։ Այսօրվա մեր հյուրն էր ընկեր Նելլին՝ Գավառից։ Առավոտյան պարապմունքից հետո, բարևախաղով ներկայացանք, ծանոթացանք։ Մեդիահմտության պարապմունքի ընթացքում էլ նրան ծանոթացրեցինք Paint նկարչական ծրագրին։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s