Հունիսի 4
9:00 — 9:30— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00—Բանավոր մաթեմատիկա
10:00 — 10:30 — Հակաբացիլ Կոմիտաս
10:30 — 11:00— Նախաճաշի կազմակերպում
11:00 — 12:30—Մեդիահմտություն + Լեզվագործունեություն (նկարագրությունը՝ստորև)
12:30 — 13:00— Ճաշ
13:00 — 14:00—Մարզական խաղեր՝լողափին (նկարագրությունը՝ստորև)
14:00 — 17:00— Երկարօրյայի կազմակերպում
Հունիսի 5
9:00 — 9:30— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00—Միջավայրի խնամք
10:00 — 10:30—Ուրախ օտար լեզու՝ռուսերեն
10:30 — 11:00 — Նախաճաշի կազմակերպում
11:00 — 12:30—Տեխնոլոգիա.այլընտրանքային Նկարչություն (նկարագրությունը՝ստորև) 12:30 — 13:00— Ճաշ
13:00 — 14:00— Լող` բացօթյա լողավազանում, խաղեր՝ավազահրապարակում
14:00 — 17:00— Երկարօրյայի կազմակերպում
Հունիսի 6
9:00 — 9:30— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00—Ուրախ օտար լեզու՝ռուսերեն
10:00 — 10:30— Լեզվագործունեություն
10:30 — 11:00 — Նախաճաշի կազմակերպում
11:00— 12:00 — Սովորող-սովորեցնող՝5 տարեկաններին սովորեցնում ենք paint նկարչական ծրագրին
12:30 — 13:00— Ճաշ
13:00 — 14:00—Լող` բացօթյա լողավազանում, ուրախ մարզնամարզություն
14:00 — 17:00— Երկարօրյայի կազմակերպում
Հունիսի 7
9:00 — 9:15— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00—Բանավոր Մաթեմատիկա
10:00 — 10:30 — Նախաճաշի կազմակերպում
10:30 — 14:30 — Հունիսիկ.Հակաբացիլ Կոմիտաս
14:30 — 17:00— Երկարօրյայի կազմակերպում
Հունիսի 8
9:00 — 9:30— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00—Լեզվագործունեություն
10:00 — 10:30— Երաժշտական գործունեություն՝
10:30 — 11:00 — Նախաճաշի կազմակերպում
11:00 — 13:00 —Մարզախաղեր Զատիկյանի այգում,տեղեկատվական թերթիկների տարածում
12:30 — 13:00— Ճաշ
13:00 —13:20—Ուրախ օտար լեզու՝անգլերեն
13:20 —14:00—Բացօթյա լող, կավագործություն
14:00 — 17:00— Երկարօրյայի կազմակերպում
Նկարագրություն
Մեդիահմտություն + Լեզվագործունեություն
Պատասխանը հարցի մեջ
Տեխնոլոգիական գործունեություն
Այլընտրանքային նկարչություն
Սպիտակ թղթի վրա նախօրոք թղթե կպչուն ժապավենով երեխաների անունները (կամ անունների առաջին տառերը) ենք փակցնում: Երեխաները ձեռքերը գունաներկով ներկում և արտատպում են թղթի վրա այնպես, որ ամբողջ թուղթը ծածկվի գունավոր թաթիկներով: Երբ վերջացնում ենք արտատպել, թողնում ենք չորանա: Չորանուց հետո սկսում ենք զգուշությամբ կպչուն ժապավենները պոկել: Օրինակը՝այստեղ:
Աղանկարչություն
Գունավոր թղթի վրա մատիտով եզրագծում ենք որևէ պատկեր, լավ սոսնձում պատկերի ներսը ( կամ հակառակը՝դուրսը) և աղ լցնում սոսնձած հատվածի վրա: Վերջացնելուց հետո կարող ենք գունավորել ստացված պատկերը: Օրինակը՝այստեղ:
Մարզական գործունեություն
Խաղ 1
Սովորողները բաժանվում են զույգերի: Կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:
Խաղ 2
Սովորողները, ձեռքում ջրով լի բաժակ պահած, վազելով հասնում են եզրագծի դույլի մոտ և դատարկում բաժակում մնացած ջուրը: Որ թիմի դույլն ամենաշուտը լցվեց, այն թիմն էլ հաղթում է:
Խաղ 3
Սովորողները բաժանվում են զույգերի: Զույգերից մեկը փակ աչքերով փորձում է խնձոր (կամ ուրիշ միրգ) կերակրել դիմացը կանգնած ընկերոջը: