Մայիսյան 13-րդ հավաք

 Ուսումնական նախագիծ
Ժամանակահատված՝ մայիսի 14-18
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Թեմա՝ «Ես կարողանում եմ»
Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների  2017-2018 ուսումնական տարվա արդյունքների  ամփոփում, ներկայացում
Արդյունքում՝ ցուցահանդեսի կազմակերպում, դասարան համույթի ելույթ, մեդիաայբբենարանների ստեղծում
Հավաքի ընթացքում իրականացվող նախագծերը՝ Մայիսիկ ստուգատես, Աղայան+Ռոդարի նախագիծ, Ուրախ մեդիաայբբենարան

Ուսումնական գործունեություններն ըստ օրերի․

Լեզվագործունեություն+Մեդիահմտություն

Մայիսի 14-ին՝  «Կենդանիների վեճը»  առակն ընդհատված մեթոդով ընթերցելուց հետո, սովորողները հարցերի միջոցով ևս մեկ անգամ կպատմեն այն: Այնուհետև word ծրագրով կմուտքագրեն հեքիաթում հանդիպած բառերը, որից հետո էլ paint  նկարչական ծրագրով կնկարեն դուր եկած հատվածը։

Մայիսի 16-ին՝  Սովորողները կբաժանվեն խմբերի (խմբում 3-5 սովորող), յուրաքանչյուր խումբ վիճակահանության սկբունքով «Գիտե՞ս, որ» շարքից կընտրի խմբի թեման, կընթերցի նյութը,  paint  նկարչական ծրագրով կնկարի տվյալ կենդանուն, պանտամիմո խաղի միջոցով կփորձի ներկայացնել մյուս խմբերին։

Մայիսի 18-ին՝ «Իմ սիրելի կենդանին» թեմայով լիմերիքի հորինում։
Լիմերիքի հարցեր՝

Ի՞նչը
Ինչպիսի՞
Որտե՞ղ
Ի՞նչ էր անում
Ի՞նչ եղավ:

Մայիսի 17-ին՝

Մաթեմատիկա+Մարմնակրթություն՝

Խաղ 1-ին
Սովորողները բաժանվում են 2 խմբի։ Յուրաքնչյուր խումբ ստանում է մեկ դույլ և 3 րոպե ժամանակ։ Տրված ժամանակում խմբի անդամները պետք է  դույլի մեջ խճաքարեր լցնեն։ Ժամանակի ավարտից հետո հաշվում և համեմատում ենք դույլերում եղած խճաքարերի քանակը, որից հետո դրանցով կենդանիների կերպարներ սարքում։

Խաղ 2-րդ
Սովորողները կանգնում են շրջանաձև: Եթե խաղավարի ասած թվային արտահայտությունը հավասար  է 10-ի, սովորողները կքանստում են, 9-ի դեպքում՝ կանգնում են մեկ ոտքի վրա, 8-ի դեպքում՝ նստում են գետնին։

Խաղ 3-րդ
Հեռախոսի արագաչափը միացնում ենք և մեկ շրջան վազում դպրոցի շուրջը։ Գրանցում ենք, թե որ սովորողը ինչքան ժամանակում տեղ կհասնի:

Տեխնոլոգիա+բնագիտություն

Մայիսի 15-ին՝ Կավագործություն՝ Ծեփում ենք «Իմ սիրելի կենդանին» թեմայի շրջանակներում

Մայիսի 17-ին՝ Մայիսիկ․Անհատական ցուցահանդես + դասարան համույթ

Մայիսի 18-ին՝ Այլընտրանքային նկարչություն՝ Կաթ+գունաներիկ

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s