Ապրիլիկ․Բնագիտական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Անցկացման վայրերը՝ Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցներ, Քոլեջ

Օրը՝ 19.04.2018

Ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝  ծնողներ, դասավանդողներ, կրթահամալիրում վերապատրաստվող նախադպրոցական հաստատությունների դաստիարակներ

Ընթացքը՝

Նախապատրաստում ենք մեր խմբասենյակի բնագիտական անկյունը փորձերի համար անհրաժեշտ նյութերով:

Փորձ 1.

Անհրաժեշտ նյութեր`

  • Ափսե
  • 1 թեյի գդալ (5մգ) աղ
  • 1 թեյի գդալ (5մգ) աղացած պղպեղ
  • Գդալ
  • Փուչիկ
  • բրդյա հագուստ (բլուզ)

Նկարագրությունը՝

  • Ափսեի վրա լցրու աղն ու պղպեղը, ապա խառնիր դրանք:
  • Փչիր փուչիկը:
  • Փչած փուչիկը լավ շփիր բրդյա սվիտերին:
  • Մոտեցրու փուչիկն աղի ու պղպեղի խառնուրդին: Պղպեղն առանձնանում է աղից ու կպչում փուչիկին:

Փորձ 2.

Անհրաժեշտ նյութեր`

  • 5 լ ապակե տարա
  • ապուրի ափսե
  • տետրի թուղթ
  • ջուր
  • կրակայրիչ
  • մետաղադրամ

Նկարագրությունը՝

  • Մետաղադրամը դրեք ափսեի մեջ ու վրան կես բաժակ ջուր լցրեք:
  • Թուղթը զգուշորեն այրեք ու գցեք տարայի մեջ:
  • Տարան կողմով արագ շրջեք ու դրեք ափսեի մեջ` մետաղադրամի կողքին:
  • Ձեր աչքի առաջ կրակը կմարի, ու ջուրը կներքաշվի տարայի մեջ: Հիմա կարող եք առանց ձեռքերը թրջելու մետաղադրամն ափսեից վերցնել:

Փորձ 3.

Անհրաժեշտ նյութեր՝

  • փուչիկ
  • ջուր
  • շիշ
  • մոմ
  • կրակայրիչ

Նկարագրությունը՝

  • Կրակայրիչի օգնությամբ վառում ենք մոմը:
  • Շշի օգնությամբ փուչիկի մեջ փոքր-ինչ ջուր ենք լցնում:
  • Փուչիկը մոտեցնում ենք վառվող մոմին և տեսնում, որ փուչիկը չի տրաքում:

Արդյունքում՝

Սովորողների կողմից արվող եզրահանգումները, փորձերի ողջ ընթացքը տեսանյութի, ֆոտոշարերի, ռադիոնյութի տեսքով ներկայացվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s