Ապրիլիկ.Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Վայրը`Սեբաստիա մարզահամալիրի մարզադաշտ
Օրը` Ապրիլի 12, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր, դպրոցական լրագրողական խմբեր:

Նկարագրություն`

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը, մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Նախավարժանք

Մասնակիցները կանգնում են հորիզոնական դիրքովՀետևյալ հերթականությամբ՝ Հարավային դպրոցՀյուսիսիային դպրոցԱրևմտյան դպրոց և Քոլեջ։

Դասվարները կանգնում են սովորողների դիմաց և միասին նախավարժանք են անում:

Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։

Նախավարժանքը կատարելուց հետո սկսում ենք խաղալ Էստաֆետային խաղեր:

Խաղ 1

Մասնակիցը գնդակը ձեռքին վազքով անցնում է բուլավաների արանքով, գնդակը դնում է օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակցին, ով վազքով գնում և բերում է գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով՝ խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Խաղ 2

Շարքի դիմաց  3-4 օղակ է դրվում: Մասնակիցը երկու ոտքը միասին, ցատկում է օղակից օղակ, հասնում է բուլավային, շրջանցում այն, վազքով ետ է վերադառնում`մեկնարկ տալով հաջորդին, կանգնում է վերջում: Այսպես մինչև վերջին մասնակիցը:

Խաղ 3

Մասնակիցները հաջորդաբար կանգնում են իրար դիմաց: Առաջին մասնակիցը գնդակը փոխանցում է իր հետևում կանգնողին և վազելով գնում շարքի վերջ: Եվ այդպես շարունակ  մինչև հասնում են վերջնագծին:

Անհրաժեշտ մարզագույք`

Գնդականեր, օղակներ,  բուլավաներ:

Հագուստ՝

Սպորտային տաբատներ, գունավոր շապիկներ և արևային գլխարկներ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s