Ժամանակահատված ՝ ապրիլ-մայիս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ
Նպատակ՝
Ղ. Աղայան, Ջ. Ռոդարի հեղինակների մանկական ստեղծագործությունների ծանոթացում, խաղ-ուսուցում
Խնդիրներ՝
Բանավոր խոսքի, ստեղածագործական մտածողության, տրամաբնության, երևակայության, հաղորդակցական, հետազոտական կարողությունների զարգացում
Ստեղծագործությունների ցանկ
Ղ. Աղայան՝ Մանկական պատմվածքներ, բանաստեղծություններ՝
«Մանուշակ», «Սագ», «Կատու», «Ծիտն ու բազեն»
Ջաննի Ռոդարի՝
Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով , Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա, Պաղպաղակե դղյակը,Երկիր որտեղ բոլորը կարագից են, Կոնֆետի անձրև, Թե ինչպես կապիկներրը ճամփորդեցին,Շոկոլադե ճանապարհը, Ոչ մի բանից մարդուկը, Թարս հարցեր, Այ քեզ շաբաթ
Ուսումնական գործունեության ձևեր՝
Լեզվագործունեություն՝ ուրախ մեդիաէջերի ստեղծում, ռոդարիական հնարքների կիրառում, հեքիաթների, բառերի հորինում, ընթերցանություն
Տեխնոլոգիական գործունեություն՝ Կավագործություն, նկարչություն, տիկնիկագործություն
Թատրոն-երաժշտական՝ ստեղծագործությունների խաղ-բեմականացում, շիլափլավի հորինում՝ երաժշտական ազգային երգ ու պարի համադրումով
Ղ. Աղայանի մանկական ստեղծագործությունների հիման վրա ստեղծված տեսանյութեր
Ջ.Ռոդարիի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված տեսանյութեր
Ջ․Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»