Տրամաբանական խնդիրներ

    1. Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա միջնակ որդուն:
    2. Գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:
    3. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:
    4. Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:
    5. Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:
    6. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:
    7. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:
    8. Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է փչանալ:
    9. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մորու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:
    10. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
    11. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
    12. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:
    13. Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:
    14. Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի հեռացվել դաշտից:
    15. Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 3 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 2-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:
    16. Մեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր 4 մատիտը:
    17. Ո՞ր 4 տառանց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ:
    18. Ինչո՞ւ է իսպանացի վարսավիրին ձեռնտու սափրել երկու անգլիացու, քան մի ֆրանսիացու:
    19. Արփինեն ընտանի կենդանիներ է պահում: Նրա բոլոր կենդանիները, բացի 2-ից շներ  ն, բոլորը, բացի 2-ից՝ կատուներ, և բոլորը, բացի 2-ից թութակներ: Յուրաքանչյուր կենդանուց որքա՞ն ունի Արփինեն:
    20. Հինգ  տարի  առաջ  քույրն  ու  եղբայրը  միասին  4  տարեկան  էին: Քանի՞տարեկան  կլինեն նրանք  միասին  3  տարի  հետո:
    21.  

      Շշով  հյութն  արժի  100 դրամ: Հյութը  շշից  80  դրամով  թանկ  է: Ի՞նչ  արժի  շիշը:

    22. Չորս  եղբայրներից  յուրաքանչյուրն  ունի  մեկ  քույր: Քանի՞  երեխա  կա  այդ  ընտանիքում:
    23. Ենթադրենք` ես  և  դու  նույնքան  դրամ  ունենք: Քանի՞  դրամ  ես  պետք  է  տամ  քեզ, որպեսզի  դու  ինձնից  10 դրամ  ավելի  ունենաս:
    24.  Որքանո՞վ  է  ամենամեծ  միանիշ  թիվը  փոքր  ամենափոքր  երկնիշ  թվից:
    25.  Գնացքը  կազմված  է  8  վագոնից: Արմենը  նստած  է  սկզբից  հաշված  4-րդ  վագոնում, իսկ  Տիգրանը` վերջից  հաշված  4-րդ  վագոնում: Ճի՞շտ  է, որ  Արմենն ու  Տիգրանը  միևնույն  վագոնում  են:
    26. Հայկն  ու  Լիլիթն  ունեին  հավասար  թվով  տետրեր: Հայկն  իր  տետրերից  երկուսը  նվիրեց  Լիլիթին: Լիլիթը  քանի՞  տետր  ավելի  ունեցավ  Հայկից:
    27. Գերանը 10 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:
    28. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:
    29. Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 3-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 9-ն էր:
    30. Դերձակն ունի 10 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:
    31. Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:
    32. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 4-ից և փոքր է 16-ից:
    33. Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում
    34. Հագուստեղեն կարող արհեստանոցում 20 մետրանոց գործվածքից, սկսած մայիսի 1-ից, օրական կտրում էին 2 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:
    35. Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:
    36. Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:
    37. Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:
    38. Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:
    39. Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:
    40. Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար։
    41.   Վարորդն ունի երկու քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն: Կարո՞ղ է այդպես պատահել:
    42.  Երեկ ես հյուրեր ունեի: Բոլոր հյուրերս, բացի 2-ից, նապաստակներ էին, բոլորը, բացի 2-ից՝ սկյուռիկներ, և բոլորը՝ բացի 2-ից՝ բուեր: Քանի՞ հյուր ունեի ես երեկ:
    43. Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ կանաչ է:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s