«Իմ ծառը,ծաղիկը պարտեզում» բնապահպանական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մարտիկ» ստուգատես

Օրը՝ Մարտի 15, Ժամը՝ 11:00-13:00

Վայրը` Հյուսիսային, Հարավային, Արևմտյան, Արևելյան դպրոցներ, Քոլեջ

Մասնակիցներ`

Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ծրագրում՝

Ծառզարդարին ընդառաջ, սաները որպես բնակիչ, իսկ դպրոցը որպես բնակավայր իրականացնում են ծաղկատունկ-ծառատունկ:

 

Մեկ օր առաջ դպրոցի այգեպանի, ինչպես նաև «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում, 4-5 –րդ դասարանի սովորողների հետ  պատրաստում են հողակտորը, փորում են փոսերը:

Ընթացքը` սաները պարտիզապուրակային լաբորատորիայում  պատրաստում են պարտիզապուրակային գործիքները և անցնում են աշխատան

քի: Աշխատանքի ուղեցույցը թելադրում է դպրոցի պարտիզպանը:

Սաները իրենց բակից, ջերմոցից, շուկայից ծնողների հետ ընտրում են նվեր ծառերը և ծաղիկները: Ընթացքը ներկայացնում են տեսաֆիլմով կամ նկարաշարով:

Ընթացքը`Սաները պարտիզպանի, ծնողների  հետ միասին տնկելու վիճակի են բերում, պատրաստում ծառերը, ծաղիկները, աշխատում են պարտիզապուրակային գործիքներով: Ընթացքը ուղեկցվում է երգերով, ասիկներով:

Ծառերը և ծաղիկները բերելով պատշաճ տեսքի սաները ծնողների հետ տնկում են արդեն նախապատրաստած փոսերում, ջրում:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s