«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Իրականացման տևողությունը՝  մարտի 1 — ապրիլի 10

Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, ծաղիկներ, գունաներկեր, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

 

Ստեղծագործությունների ցանկ 

Նախագծի իրականացման ընթացքը

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ:

Նախագիծը  խաչվում է թումանյանական օրերի ամփոփման, զատկական, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների

Մայրենի լեզու ստեղծականություն մեդիա

  • Տեսապատումների ստեղծում «Իմ Մայրիկը» թեմայով
  • Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ՝ մայրիկներին, տատիկներին, քույրիկներին

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային)
  • Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում
  • Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով)
  • Ֆոտոնկարների և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում

Բնագիտություն + մեդիա

  • Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում
  • Ծառատունկ, ծաղկատունկ
  • Ծաղիկների գունավորում

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Երևանյան զբոսայգիներ՝պլեների իրականացում, գարնանային զարթոնքի դիտարկում

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Թղթային ու էլեկտորնային բացիկներ
  • Ծաղկե թաղարներ
  • Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոնյութ)
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s