Նախապատրաստվում ենք «Իսկական Հարսանիք ագարակում» նախագծին

Ծրագրում՝

  1. Բարեմաղթանքների ուսուցում՝

***

Էգ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,
Էգ արևուն տանք բարև,
Տա թագվորին շատ արև,

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագուհուն շատ արև,

***

Առավոտուն բարի լուս,
Աստված պահե ամենուս,
Թող դուս գա լուս թշնամուս,

***

Առավոտուն բարի լուս,
Բարև՛ ասա բարևուս,
Բարին հասնե արևուս:

***

Առավոտուն բարի լուս,
Արևն ելավ սարի ուս,
Արի երթանք դար ի դուս:

 ***

Առավոտուն բարի լուս,
Աստված պահե մեր երկուս,
Լո՛ր, ոսկի՛ սուն իմ հոգուս:

2. Հարսանեկան պարերի ուսուցում՝

3. Հարսանեկան երգերի ուսուցում՝

  • Պսակ-պսակ

    Պսակ-պսակ
    Տիկնի պսակ.
    Փեսեն էկավ՝
    Լիքը քսակ,
    Տիրնանինե, տիրնանինե,
    Զուռնի ձենը
    Գեղով մին է…

    Բոյը՝ չինար,
    Մեջքին՝ քամար,
    Աչքերը՝ ծով,
    Ունքը կամար,
    Տիրնանինե, տիրնանինե,
    Զուռնի ձենը
    Գեղով մին է…

     

  • Զնկլիկ

    Զնկլիկ օրոճ եմ շարել,
    Զնկլիկ գոտիս եմ կապել:
    Զնկլիկ պատը ծակեցին,
    Զնկլիկ հարսին հանեցին :
    Տարան թող տանին,
    Զատկին կբերեն:
    Տարան թող տանին,
    Զատկին կբերեն:
    Հարսին հանին քողերով,
    Զնկլիկ կարմիր սոլերով:
    Զնկլիկ նախշուն թաթերով,
    Զնկլիկ դեղին մոմերով:
    Տարան թող տանին,
    Զատկին կբերեն:
    Տարան թող տանին,
    Զատկին կբերեն:

  • Այ, Ֆոռկա

    Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
    էսօր մեր տուն հարսնիս կա:
    Էսօր մեր տուն հարսնիս կա,
    Կոլոտ փեսուն բեղ չկա:
    Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
    էսօր մեր տուն հարսնիս կա:
    Թավեն ծակ է եղ չկա,
    Փեսեն եկավ տեղ չկա:
    Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա
    էսօր մեր տուն հարսնիս կա:
  •  Կոտ ու կես

    Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
    Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
    Կռացա քար վեր առա զարկելու համար:Ա՛յ ճնճղուկիկ,
    Կարմիր տոտիկ,
    Սիպտակ փորիկ,
    Ուտեն կուտիկ,
    Խմեն ջրիկ
    Առվի եզրիկ,
    Պստիկ-մստիկ,
    Փախչեն երթան ման գալու համար։

    4. Համագործակցություն երգերի պարերի ուսուցման ընթացքում

  • Այցելություն Քոլեջ՝ հունվարի 15-ին
  • Այցելություն Արևմտյան դպրոց՝ հունվարի 16-ին

    5. Տեխնոլոգիական գործունեություն՝

  • Ծիսական տիկնիկների պատրաստում՝ հունվարի 22-ին, Տաթև Աթոյանի Սովորող-սովորեցնող նախագծի շրջնակներում
  • Ծիսական ատրիբուտների՝ճակտնոց, թևնոց, գոտի, պատրաստում՝ հունվարի 24-ին
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s