Օր՝ Նոյեմբերի 17 , մեկնում՝ ժամը 10:00, վերադարձ՝ ժամը 14:00
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1- ին դասարանցիներ, 2- րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ
Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Մանուշակ Աբրահամյան, Մարինե Մխիթարյան
Նպատակը՝
- Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու, նախապատրաստվելու կարողություններ
- Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու կարողություններ
Խնդիրները՝
- հավաքել ճամփորդական պայուսակ
- իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
- ուսումնասիրել միջավայրը
- կատարել հանրօգուտ աշխատանք, պահպանել մաքրություն
- լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն
- քայլքով անցնել Զանգվի ափով, դիտարկումներ կատարել, իրականացնել լուսանկարչական պլեներ
Ճանապարհի նկարագրություն՝
Րաֆֆու 69/1-Իսակովի պողոտա-Սուրբ Սարգիս եկեղեցի՝ 8.0 կմ
Ընթացքը՝
10։00 Սկիզբը Հյուսիսային դպրոցի մուտքի մոտից, ուղղությունը դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Եկեղեցու հարակից տարածքի աստիճաններով կիջնենք Հրազդանի կիրճ: Քայլքով կհասնենք Մանկական երկաթուղի։
Քայլարշավ, նախաճաշ Զանգվի ափին, լուսանկարչական պլեներ
14: 00 Վերադարձը Մանկական երկաթուղու հարակից տարածքից
- Շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
- Քայլարշավ Հրազդանի կիրճում
- Նախաճաշ
- Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
- Լուսանկարչական պլեներ
Անհրաժեշտ պարագաներ՝ տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, բրդուճներ, ջուր, տեսանկարահանող սարք՝ հեռախոս, տեսախցիկ, պլանշետ։
Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։
Աղբյուրը՝ Կարինե Մամիկոյանի բլոգ