Լողի + հեծանվավարություն ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես. օր 2-րդ

Օրը` Նոյեմբերի 21, ժամը՝ 10:00-14:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Լողի ստուգատես
Վայրը
` Արևմտյան դպրոցի փակ լողավազան

Ժամանակացույց`

10:00-10:40 — Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
10:45-11:25 — Քոլեջի 5 տարեկաններ և Անահիտ Գրիգորյան
11:30-12:10 — Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
12:15-12:55 — Հարավային դպրոցի 5 տարեկաններ
13:00-13:40 — Քոլեջի 5 տարեկաններ և Փիրուզա Հարությունյան

Ծրագրում`

         Նախավարժանք

  • Ոտքերով մկրատաձև մարզանք
  • Ոտնաթաթերի ձգում դեպի վեր

    Վարժություններ
  • Շնչառության պահում 5-7 վայրկյան
  • Թևիկներով լող՝ կրծքավանդակի վրա
  • Թևիկներով թիկնալող
  • Ցատկ ջրի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. Լողազգեստ
  2. Ռեզինե գլխարկ
  3. Լողաթափեր
  4. Սրբիչ
  5. Ակնոցներ

Նկարագրություն`

Քայլարշավ՝ դպրոցներից Արևմտյան դպրոց
Ճանապարհն անցնում ենք հանգիստ քայլքով, տեղ-տեղ վազքով, ցատկով:

Սովորողներին բաժանում ենք խմբերի և յուրաքանչյուր խմբի տալիս առանձին առաջադրանք: Հաշվում ենք ճանապարհին հանդիպած երեխաներին, կանանց, տատիկներին, պապիկներին, ֆիքսում`ժամանակը, նկարում կենդանիներին:

Տեղ հասնելուն պես հանդերձարաններում հագնում ենք լողազգեստը, ռեզինե գլխարկն ու լողաթափերը, ցնցուղ ընդունում: Լողի մարզչի ցուցումով նախավարժանք  և ստուգատեսին նախատեսված վարժություններն ենք անում:

Ավարտելուց հետո ընդունում ենք տաք ցնցուղ, հագնվում ենք: Հետևում ենք, որ բոլոր իրերը պայուսակների մեջ լինեն:

Հետադարձ ճանապարհը փորձում ենք ավելի արագ քայլել:

Հեծանվավարության ստուգատես
Վայրերը
`Քոլեջ, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոցներ

Ծրագրում`

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 3մ. երկարությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 3 արգելքների շրջանցմամբ

    Անհրաժեշտ մարզագույք`
    հեծանիվներ (երկանիվ, քառանիվ), բուլավաներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s