Բնագիտական փորձեր

Ջրով փորձեր.

Հետաքրքիր փորձեր pinterest կայքից

Ջուրը

Վերցնենք 2 հատ բաժակ, ֆոլգա և ֆլոմաստեր: Բաժակները լցնենք ջրով, այնպես որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր և ջրի մակարդակը բաժակում ֆլոմաստերով նշենք: բաժակներից մեկը  փակենք ֆոլգայի կափարիչով: Բաժակները մի քանի օր դնենք տաք տեղում: Հետո նորից չափենք ջրի մակարդակը: Ո՞ր բաժակում ջուրը պակասեց:

Ջրով փուչիկը

Փուչիկը լցնենք ջրով և թելով կապենք: Սկսենք փուչիկով խաղալ` իրար նետել գնդակի նման: Ձեռքից ձեռք անցնելով փուչիկը չի պայթում: Բայց երբ  այն գցենք հատակին, անմիջապես կպայթի:

Բկլիկ շիշը

Դատարկ շիշը տաքացնենք , շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով  լի  թասի մեջ: Փուչիկը աստիճանաբար կիջնի շշի մեջ. շիշը « կուլ կտա » փուչիկին:

Ձնաբուք՝

Snowstorm in a Jar Winter Science Experiment

Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ (ատամ մաքրող փայտիկներ) մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ

Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մե5` ճառագայթների նման:

Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից  հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով (пипеткой) ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Աղը, աղացած պղպեղն ու փուչիկը

Աղն ու աղացած պղպեղը (սև կամ կարմիր) լավ խառնում ենք, լցնում՝ թղթի վրա: Փուչիկ փչում ենք, շփում բրդյա շորին, հետո  մոտեցնում ենք խառնուրդին:

Աղացած պղպեղը կկպչի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Խնձորն ու կիտրոնը

Խնձորը  կիսենք երկու մասի: Վերցնենք կիտրոնը  և քամենք կիսած խնձորի  մի կտորի վրա: Մի քանի ժամ հետո կտեսնենք, որ խնձորի սպիտակ մասը մգացավ, իսկ այն մասը, որի վրա կիտրոնի հյութն էինք քամել, մնաց անփոփոխ:

Փուչիկները

Փչենք երկու հատ փուչիկ: Դրանք էլեկտրականացնենք թերթով`թերթը քսենք փուչիկների վրա, հետո փուչիկները երկար թելերի վրա կախենք: Փուչիկները կսկսեն փոխադարձաբար իրարից հեռանալ: Նույն փորձը կրկնենք, բայց այս անգամ  առաջին փուչիկը էլեկտրականացնենք  թերթով, իսկ երկրորդ փուչիկը` բրդյա կտորով: Այս դեպքում փուչիկները  կձգվեն դեպի  իրար: Եթե այդ փուչիկներին սեղանին  դնենք և մեկին գլորենք, ապա  երկրորդը անմիջապես  կգլորվի առաջինի ետևից: Առաջին դեպքում 2 փուչիկները   միանման  ձևով  էին  լիցքավորված, իսկ երկրորդում` տարբեր:

Աղբյուրներ`

Փորձերի տեսանյութեր

Հայրենագիտական ակումբ

Պարտեզ

Դպրոց-պարտեզ ուսումնական կենտրոն

Հասարակ գիտություն կայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s