Սեպտեմբերիկ`28.09. Միասնական ուսումնական նախագծային գործունեություն

Վայրը` Քոլեջ

Օրը` Սեպտեմբերի 28, ժամը՝ 12:00-13:00

  1. « Արևներ»շարքը
  2. Խաղ «Ծուղրուղու»՝ սովորողները 3 անգամ կանչում են ծուղրուղու` սկզբում կամաց, հետո քիչ բարձր, վերջում զիլ և արտասանում են «Լուսաբացին» բանաստեղծությունը.
    — Ծուղրուղո՜ւ.
    Աքլորը զիլ կանչեց թառին.
    — Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
    Զարթնեց մթնում ծիտը ծառին։
    Ծուղրուղո՜ւ.
    Խոսեց ծեգին երկրորդ բերան.
    — Հո-հո՜, հո-հո՜,
    Նախիրն արդեն հանդը տարան։
    — Ծուղրուղո՜ւ.
    Լույսը բացվեց երրորդ կանչին.
    — Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
    Նստեց նանը տեղի միջին։
  3. Երգում ենք <<Կաքավիկ>> երգը

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.

կրկներգ
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
կրկներգ

4. Արտասանում ենք «Աքաղաղն ու կտուրը»՝
Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով` վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:

5. Երգում ենք «Ձիուկ» երգը՝
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր, Դարեն վեր,
Սիրուն ձիուկ, Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր, Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ, Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի, Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

6.Երգում ենք <<Դան-դան>> երգը

7.Հյուրասիրություն` դեղձ, խնձոր:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s