Ուխտ դեպի Օշական

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Վայրը՝ Օշական
Երթուղիները`
Տարբերակ 1-ին`Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական
Տարբերակ 2-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ- Գեղանիստ- Ազատաշեն- Խաչփառ- Հայանիստ- Ոսկեհատ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ- Օշական
Տարբերակ 3-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ-Մասալեռ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ-Օշական

111

Նախագծի մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5-6տարեկաններ

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում», «Գետը համայնքում» նախագծերին: Նշված նախագծերի արդյունքում,  ազդել, փոխանցել նոր վարքագիծ: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում, քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝ Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝պուրակի տառերը, ծառերը, բլուրները, ցուցանակները և այլն
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն

Ընթացքը՝

Փուլ 1-ին՝ Նախապատրաստում

  • Ճամփորդության վայրի մասին  տեղեկությունների փոխանցում
    Ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկի կազմում (խմբով)
  • Ճամփորդության  կանոնների մշակում
  • Ծանոթացնում Մեսրոպ Մաշտոցին, նրա գործունեությանը
  • Ճանապարհի քարտեզի կազմում, դիտարկում

Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն

  • 1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
    Մեզ դիմավորում են «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության անդամները, միասին շրջակա միջավայրի մաքրություն ենք իրականցնում, ընթերցում ենք հուշակոթողի վրա գրված տառերն ու արտահայտությունները, ծանոթանում ստեղծման պատմությանը
  • 2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
    Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը
    3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի ստորոտ
    Քայլում ենք դեպի բարձունքի  ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռ, ապա՝ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հեռադիտակով դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում  երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը
  • 4-րդ կանգառ՝ Օշականի ձոր
    Ձորում էկոհայրենագիտկան աշխատանք ենք իրականացնում, «Գետը համայնքում» նախագծի շրջանակներում կրթահամալիրի տնօրենը  Քասաղ գետում, որպես սեբաստացիներ, մկրտում է 5-6 տարեկաններին,  «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակներում ճամփորդության մասնակիցները՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, ժողովրդական պարերգեր են սովորում

Փուլ 3-րդ Ամփոփում՝ «Օշական» ֆլեշմոբի մասնակցություն, ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում

Ստեղծված նյութեր`

Նախապատրաստվում ենք ճամփորդությանը

Ուխտագնացություն Օշական

Իր առաջին ճամփորդության մասին է պատմում Ալեքս Գևորգյանը

Անին՝ Օշականի մասին

Եվան և մայրիկը մասնակցում են «Օշական» ֆլեշմոբին

Ալեքսը «Օշական» ֆլեշմոբի 3-րդ մասնակիցն է

Արեգն էլ է պատմում Օշականի մասին

Դավիթը՝ Օշականի մասին

Նռանեն էլ միացավ Օշական ֆլեշմոբի մասնակիցներին

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s