Արև, արև, դուս արի՛
Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,
Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:
Արև, արև, եկ, եկ
Արև-արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա բացեք:
Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Ձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Տիտոխիկ
Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վրեն կպճպճա:
Ուտա իդա, խմա իդա,
Հելնա ինա
Վի՞ր տուն իջնա:
-Նուբարի տո՜ւն…
Էս Նուբար, էս կատու,
Էս մուկիկ, էս լորիկ,
Թռավ, գնաց,
Թը՜ռռ, թը՜ռռ, թը՜ռռ:
Եկեք, ծեծենք
Եկեք, ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչո՞վ ծեծենք,
Ոտքով ծեծենք:
Ոտքով, ոտքով, ոտքով ծեծենք: 2-անգամ
Եկեք, ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչո՞վ ծեծենք,
Ձեռքով ծեծենք:
Ձեռքով, ձեռքով, ձեռքով ծեծենք: 2-անգամ
Եկեք, ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչո՞վ ծեծենք,
Ծնկով ծեծենք:
Ծնկով, ծնկով, ծնկով ծեծենք: 2-անգամ
Եկեք, ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչո՞վ ծեծենք
Ուսով ծեծենք:
Ուսով, ուսով, ուսով ծեծենք: 2-անգամ
Եկեք, ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչո՞վ ծեծենք,
Քթով ծեծենք,
Քթով, քթով, քթով ծեծենք: 2-անգամ
Եկեք, ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչո՞վ ծեծենք,
Գլխով ծեծենք,
Գլխով, գլխով, գլխով ծեծենք: 2- անգամ
Կիկլիկո
Կիկի կիկի կիկլիկո, խորոզ տարան Կիկլիկո. Վայ~…….
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:
1.Տարան գցին ամբարը,
Վերին դրին մեծ քարը.
Վայ իմ խորոզ Կիկլիկո
Նխշուն խորոզ Կիկլիկո Վայ~……..
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:
2.Կատար ուներ արեգակ
Ձենը զնգուն քան զանգակ,
Վայ իմ խորոզ Կիկլիկո
Նխշուն խորոզ Կիկլիկո Վայ~……..
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:
Կաքավիկ
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան նարգիզ նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան նարգիզ նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Կոտ ու կես
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,
Կըռացա քար վեր առա զարկելու համար:
Այ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, էրթան
Ման գալու համար:
Փախչեն, էրթան
Ման գալու համար:
Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,
Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,
Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:
Այ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, էրթան
Ման գալու համար:
Փախչեն, էրթան
Ման գալու համար:
Հարի, հարի, խնոցի
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի:
Ջաղաց
Ջաղացս մանի, մանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա, Ցորենը ալյուր անի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Ջաղցի քարեր չըխկչըխկա, Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա, Քունս անուշ կտանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Աղունը փոշի, փոշի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա, Ալրատունը կհոսի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Ախպեր ջան, խուրջինըդ բեր, Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա, Ածենք լուսը ալուրի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Բաղարջ կանեմ ջաղացի, Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա, Հոտը խելքս կըտանի,
Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:
Հեփ, հոփ
Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:
Եղնիկ
Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:
Կըռունկ ջան, արի, արի
Կըռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:
Կըռունկ ձախ թևին արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:
Կըռունկ աջ թևին արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:
Կըռունկ սարերով արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:
Գընա արի, ման արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:
Ցոլա ամպերի տակին,
Ծաղիկ – ծառների տակին,
Կըռունկ, գարնան արևին,
Էկար մըտար մեր այգին:
Արևը դարի վըրեն,
Մամուռը քարի վըրեն,
Էրկու կըռունկ եմ տեսել,
Արագած սարի վըրեն:
Դան, դան
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ձի հավ մը կեր, կոլոտ էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Փողցեփողոց ման կու գեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:
Պուտուկ փլավ էփեցի,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Կոլոտ հավուն կերցուցի:
Կոլոտ հավուն կերցուցի:
Սար, սար
Սար, սար,
Ես սարերի ծաղիկն եմ,
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:
Սար, սար,
Ժամի դըռնեն դուրս ելա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:
Սար, սար,
Էն սարին սար չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ տըղին լավ չեմ ասի:
Սար, սար,
Հաց եմ թըխել փըրփըրի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ խոսողը քըրքըրի:
Սար, սար,
Ես սարերի ծաղիկն եմ,
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:
Այ, արևը, արևը
Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
1. Հենց որ ծագի արևը,
Այ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ տանի բարևը:
Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
2. Արև ելավ էն սարից,
Այ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն սարից,
Ում տամ տանի բարևը:
Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
3. Պուճուր թըփին լեն տերև,
Այ, արևը, արևը,
Պաչեմ ունքերիդ վերև,
Ում տամ տանի բարևը:
Այ, արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
Այբ, բեն, գիմ
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:
Եվ, օ, ֆե:
ՎԻՃԱԿԻ ԵՐԳԸ
ՀԵ՜Յ, ԻՄ ՆԱԶԱՆ
ԱՂՋԿԵՐՔ, ՊԱՐ ԲՌՆԵՑԵՔ
ԶԱՏԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ
ԿԱՐԿԱՉԱ
ՅԱԼԱԼԻ
ԽՆԿԻ ԾԱՌԸ ԾԱՂԿԵԼ Է
ԶԱՙՐԿ, ԲՈԼՈՃԻԿ
ՋԱ՜Ն, ԳԱՐՈՒՆ Է
ՕՐ ՊԱՐ, ՃՈՐ ՊԱՐ
ԳՆԱՑԵՔ, ՏԵՍԵՔ
ԱԽ, ԻՆՉ ԼԱՎ Է ՍԱՐԻ ՎՐԱ
ՊՍԱԿ, ՊՍԱԿ
ԶՆԿԼԻԿ
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՐԳԵՐ
ԶԱՐ, ԶԸՆԳԸ
ԲԱՍԵՆ ԲԱՐԻ
ԱՅ ՔԵԶ, ԱՅ ՔԵԶ ՏՈՆԱԾԱՌ